Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամեն ինչ չէ, որ սև կամ սպիտակ է․ Ինչ պայմանով Մխիթարյանը կերկարաձի պայմանագիրը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ օրերս կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Corriere dello Sport- հայտնում է, որ Հռոմի թիմը հայ ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ աշխատավարձի կրճատման պայմանով։ Մասնավորապես, «Ռոման» պատրաստ է տարեկան 2 մլն եվրո վճարել։ Ներկայում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նույն աղբյուրի համաձան հայ ֆուտբոլիստին և նրա ընտանիքին դուր է գալիս Իտալիայի մայրաքաղաքը, և կողմերի միջև համագործակցության շարունակականության հավանականությունը գնահատվում է բավականին բարձր։ Նշենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» հետ պայմանագիրը պետք է երկարաձգեր դեռևս ապրիլին, բայց․․․։ Ծանր հիվանդությունից հետո 54 տարեկան հասակում մահացավ նրա գործակալը Մինո Ռայոլան։

«Մխիթարյանին հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կասկած չկա, որ նա պետք է թիմին։ Ես ուզում եմ, որ նա մնա։Ես զգում եմ, որ նա նույնպես ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Ես գիտեմ, որ ակումբի ղեկավարությունն ու մարզական տնօրեն Պինտոն ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Բոլորս լավ գիտենք Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մասին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Ես գիտեմ, որ Մխիթարյանը երջանիկ է «Ռոմայում» ։Դա հույս է ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի և Միկին նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- նշել էր «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Արդեն Մարտի վերջին իտալական լրատվամիջոցների պնդում էին, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանը ևս կմնա «Ռոմայում»։ Նշվում էր, որ Հռոմի թիմը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին և որ առաջիկա օրերին «Ռոմայի» ղեկավարները պետք է հանդիպեին Մինո Ռայոլայի հետ։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մխիթարյանը գործակալի մահվանից հետո անձամբ է բանակցել «Ռոմայի» ղեկավարության հետ և եկել ընդհանուր հայտարարի։ Չմոռանանք, որ վերջին ամիսներին Մխիթարյանին թիմու պահելու նպատակով լուրջ քայլեր էր ձեռնարկել նաև Մոուրինյոն։ Վերջինս հանդիպել էր «Ռոմայի» ղեկավարության հետ և պնդել, որ հայ ֆուտբոլիստը մնա թիմում։

«Ինձ ուրախացնում է հատկապես այն հանգամանքը, որ չնայած շատերը կարծում էին, որ իմ գլխավորությամբ Մխիթարյանը որևէ հնարավորություն չի ունենա «Ռոմայում», այդուհանդերձ ապացուցվեց հակառակը։ Մենք պրոֆեսիոնալ ենք և մենք միմյանց նկատմամբ արդար գտնվեցինք։ Ես երջանիկ եմ Մխիթարյանի հետ «Ռոմայում», և ես գոհ եմ նրանից։ Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ ինձ հետ ամեն ինչը չէ, որ սև կամ սպիտակ է, և հնարավոր է, որ ֆուտբոլիստը նախկինում իմ մասին ունեցածը կարծիքը կարող է փոխել։ Սմոլինգի հետ կապված իրավիճակն այն է, որ նա կարողանա կայունացնել խաղը, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա, քանի որ դրանից հետո նրա խաղի որակը բոլորովին այլ է, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա հիանալի խաղ է ցուցադրում»,- SKY sports-ին երեկ տված հարցազրույցում ասել է Մոուրինյոն։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Ռոման» մայիսի 25-ին կմրցի «Ֆեյենորդի»: Ըստ տեղեկությունների վնասվածք ստացած Մխիթարյանը մինչ այդ կապաքնիվի և պատրաստ կլինի եզրափակիչ մրցավեճին։ Իտալական մամուլում արդեն իսկ հիշատակվում է 5 տարի առաջ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինոյի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստի ֆանտաստիկ արդյունքը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ «Ռոմայի» երկրպագուները լիահույս են, որ հայ ֆուտբոլիստին կհաջողվի կրկնել այդ արդյունքը իրենց սիրելի թիմի կազմում։ «Մխիթարյանի հետ միասին մենք երեք տիտղոս ենք նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ցավոք, դրանք «Յունայթեդի» վերջին գավաթներն են: Ես ասում եմ ցավոք, քանի որ ինձ իսկապես շատ է դուր գալիս այդ ակումբը և մաղթում եմ նրանց ամենայն բարիք:Մենք միասին երեք տիտղոս նվաճեցինք, այնպես որ ամեն ինչ լավ անցավ: Երկրորդ մրցաշրջանում ամեն ինչ մի փոքր այլ էր»,- նշել է պորտուգալացի մասնագետը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում