Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արցախի սուբյեկտությունը «զոհաբերվեց» Հայաստանում ամբողջատիրությանը

28 տարի առաջ այս օրը Բիշքեկում ստորագրվեց արցախյան առաջին պատերազմի զինադադարի մասին համաձայնագիրը, որի ներքո կար երեք ստորագրություն՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան: Օրերս, փողոցում անհնազանդության շարժում սկսած խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Սաղաթելյանը հարթակից հայտարարեց, թե իշխանություն լինելու պարագայում վերադարձնելու են 1994-ի բանակցային ձևաչափը: 1994-ի ձևաչափը հենց այն է, որը «պարունակում» է երեք կողմի ստորագրություն, ինչը սակայն գործնականում 4-5 տարի անց դուրս մղվեց, իսկ կարգավորման գործընթացը դարձավ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան: Հայկական քաղաքականության այդ բացթողումը հավասարազոր էր թշնամուն կամ հակառակորդին ռազմական դիրքի հանձնման, որովհետև այդ բացթողնման վրա Ադրբեջանը հետագայում քայլ առ քայլ կառուցեց իր կարծր քաղաքականությունը, դրա հիմքում դնելով նավթագազային ռեսուրսը, դրանից ստացվող թե ֆինանսատնտեսական, աշխարհաքաղաքական դիվիդենտը, դարձնելով այն ռազմական դիվանագիտության հիմք և ձեռնմուխ լինելով Հայաստանի ու Արցախի հանդեպ ագրեսիվ շանտաժի՝ առանց միջազգային հանրության համարժեք հակազդեցության կամ դիտողությունների: Այդ ամենի «սկիզբը» դրվել էր հենց բանակցային ձևաչափի կորստով, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշեց, որ կարող է իրենով փոխարինել Արցախի ներկայությունը, համարելով, թե այդպես կլինի առավել ուժեղ ու արդյունավետ:

Ռոբերտ Քոչարյանն օրինակ հայտարարում էր, որ Արցախի հանրությունը տեսնելով, որ Հայաստանն է բանակցում, իրեն կզգա ավելի պաշտպանված, հակառակ դեպքում կհամարի, թե Հայաստանը լվանում է ձեռքերը: Այդ ձևակերպումների ներքո կար թերևս ընդամենը ավելի պարզ մի մղում՝ ամբողջատիրական համակարգը, որ կառուցվում էր Հայաստանում, չէր կարող կենսունակ և հուսալի լինել առանց Արցախը այդ ամբողջատիրության մեջ ներառելու, չէր կարող ապահով լինել, եթե Արցախը պահպանում էր իր սուբյեկտությունը, այլ ոչ թե դառնում հայաստանյան համակարգի կցորդ: Այդ իմաստով,, Արցախի իրավա-քաղաքական սուբյեկտությունը խոչընդոտ էր Հայաստանում ամբողջատիրական կառավարման համար: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունն այսօր էլ խաղարկում է այդ՝ «Հայաստանը լվանում է ձեռքերը» միտքը, երբ Հայաստանի ու Արցախի առաջ առավել քան երբևէ դրված է Արցախի իրավա-քաղաքական սուբյեկտության վերականգնմանն ուղղված գործողությունների խնդիրը: Միևնույն ժամանակ, որևէ մեկը, այդ թվում անգամ Հայաստանը չի կարող այդ հարցը լուծել արդյունավետ, եթե դրա արդյունավետ լուծմանը, դրա ուղղությամբ հետևողական աշխատանքին և հանձնառությանը պատրաստ չէ հենց արցախյան քաղաքական վերնախավն ու հասարակական-քաղաքական դաշտը: Այդ իմաստով, Արցախի հասարակական-քաղաքական դաշտում և առավել ևս խորհրդարանական տիրույթում առայժմ գերակշռում են վերջին քառորդ դարին բնորոշ հայրենասիրական պաթոսն ու ճառասացությունը, իսկ որոշակի մասով էլ նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը «նվագակցելու» մղումը՝ թե Հայաստանը «լվանում է ձեռքերը»:

Այն դեպքում, երբ հենց Արցախից պետք է պարբերաբար հնչեն արցախյան խաղաքարտը Հայաստանի ներքաղաքական խաղի գործիք չդարձնելու մասին հորդորներն ու կոչերը, հնչեն նենգափոխումներից զերծ մնալու և ներկայիս հրամայական խնդիրների շուրջ առարկայական բովանդակության համար պատասխանատվություն ստանձնելու հորդորները՝ զուգահեռ իհարկե ներկայանալով հենց սեփական բովանդակությամբ:  Դիվանագիտական-քաղաքական բացթողումների հետևանքով Արցախի ու Հայաստանի գլխին փլված ծանր պատերազմից հետո Երևանն ու Ստեփանակերտը հարկադրված են շատ բան սկսել զրոյից, և այդ թվում Արցախի սուբյեկտության՝ իրավա-քաղաքական կենսունակության վերականգնումը: Խնդիրը իրապես չափազանց բարդ է և պահանջելու է համարժեք մտածողության և որակի տեր քաղաքական սուբյեկտային շրջանակ թե Արցախում, թե Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում