ՀՅԴ-ն խոսում է մի բանից, որի իրավունքը չունի :«Առաջին լրատվական»-ի հետզրույցում նշեց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը:
Նրա խոսքով` Սփյուռքը Հայաստանին նայել է որպես հայրենիք. «Փորձում են Սփյուռքին ներքաշել ներքաղաքական դրսևորումների մեջ: ՀՅԴ-ն չի կարող խոսել Սփյուռքի անունից: Փորձում են ցույց տալ, որ Սփյուռքն էլ է ընդդիմության կողքին, բայց այդպես չէ: ՀՅԴ-ն Սփյուռքին ներքաշելով` փորձում է հարվածել Հայաստանին արտաքին հարթակում»: