Հաագայի հայերը հավաքվել էին Հաագայի Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտի՝ Քլինգենդայլի դիմաց, որպեսզի դիմավորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Տեսնելով վարչեապետն, նրանք սկսեցին վանկարկել «Նիկոլ վարչապետ»:
Քիչ ավելի հեռու դաշնակցականներն էին ակցիա անում՝ վանկարկելով՝ «Նիկոլ դավաճան»:
Հավաքված հայերից մի կին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Այնտեղ դաշնակներն են հավաքվել, տեռորիստները, մենք հայերն ենք»:
Անդրադառնալով Երևանում տեղի ունեցող ակցիաներին, երիտասարդ կինն ասաց. «Խայտառակություն է, իրենք իրենց արժեզրկում են, ստորացրել են, ուղղակի ամաչում ենք, որ այդպիսի հայեր էլ կան: Միայն դաշնակներն են այսպես իրենց դրսևորում, մնացած հայերից ոչ ոք իրեն այդպես չի պահում: Իրենք այստեղի ողորմելիներն են»:
Մեկ այլ տղամարդ էլ ասաց. «Դաշնակցականները եկել են սադրելու, բայց դուք տեսաք, որ այստեղի ժողովուրդը կանգնած է ՀՀ քաղաքացու կողքին: Մեզ համար տարբերություն չկա՝ ում ժողովուրդը կընտրի: Ընտրել է, մենք այդ ընտրվածի կողքին ենք: Նիկոլ Փաշինյանն ընտրվել է և մենք կանգնած ենք մեր ժողովրդի կողքին: Հայաստանի հայը պետք է բարեկեցիք ապրի:
Իսկ սրանք (նկատի ունի դաշնակցականներին) բացի Հայաստանը քանդելուց, ուրիշ ոչ մի բան չեն կարող: Դաշնակցականը երբեք այնքան ուժեղ չի, որ Հայաստանին մի բան անի, բայց էնքան կան, որ ապակառուցողական կերպով քայքայեն երկիրը: Իրենք թափթփուկներ են, որոնք միայն իրենց հարստությունն են ուզում պահել»: