Հռոմի Պապը Վատիկանում հանդիպել է Ազովի գնդի մարտիկներ Կատերինա Պրոկոպենկոյի և Յուլիա Ֆեդոսյուկի հետ։ Այդ մասին հայտնել է Mediazona-ն՝ վկայակոչելով հանդիպմանը ներկա Պյոտր Վերզիլովին։ Մարտիկների կանայք Պապին են հանձնել երկու նամակ և մի քանի լուսանկար։ «Ամուսինս ինձ մեկ օր առաջ գրեց, որ նույնիսկ տեխնիկայի ջուրն է սպառվում, և խնդրեց՝ փնտրել հոդված, թե ինչպես, որքան հնարավոր է երկար, ապրել առանց ջրի: Ես, իհարկե, վախենում եմ կորցնելուց, բայց նաև զայրացած եմ, որովհետև ոչինչ չեմ կարող անել։ Սարսափելի է այն, ինչ կատարվում է «Ազովստալ»-ում, կարծես ռեալիթի-շոու լինի, և ոչ ոք մեզ չի օգնում, այնպես որ՝ մենք հույսը դնում ենք Պապի վրա, նա մեր վերջին հույսն է»,- Յուլյայի խոսքերն է մեջբերել Corriere della Sera-ն։