Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Ներքաղաքական հարցերը մեզ համար երկրորդական պլանում են, բացի այդ Արցախում ցույցերն արգելված են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

Պարոն Աղաբեկյան, հայստանյան ընդդիմությունը մտադիր է շարժումը տարածել նաև Արցախում։ Արդեն իսկ հանդիպում է կայացել Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն», ՀՅԴ Արցախի կառույցի և Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ների ղեկավար կազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայիս անվտանգային խնդիրների պայմաններում դուք նման հեռանկարն ինչպե՞ս եք գնահատում։

-Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին Արցախում ցույցեր, բողոքի ակցիաներ իրականացնելն  իրավական տեսանկյունից արգելված է։ Այսինքն՝ ռազմական դրության մասին նախագահի հրամանագրից ելնելով այդ ամենն  իրականացնելը թույլատրված չէ։ Իսկ թե ինչպես են իրենք պատկերացնում դա անելը՝ պետք է հենց իրենցից ճշտեք։

Դուք անուններ տվեցիք, որոնց հետ կապված նշեմ, որ հայտարարությունը կուսակցությունների մակարդակով է եղել, ոչ թե Բալասանյանի, Ղուլյանի անունից։ Այսինքն՝ հայտարարությունը եղել է «Արդարություն», «Ժողովրդավարություն» և Դաշնակցություն կուսակցությունների անունից։ Վիտալի Բալասանյանը «Արդարություն» կուսակցության անդամ չէ։

Հարցն այն կոնտեքստում է, որ նման միջոցառումներ նախատեսում են իրականացնել ներկայիս ոչ բարենպաստ արտաքին քաղաքական մթնոլորտի պայմաններում։ Դուք դա վտանգավոր չե՞ք համարում։

-Ես իրավական տեսանկյունն արդեն նշեցի։ Հաշվի առնելով արտաքին քաղաքական ու մնացյալ վտանգները գոյություն ունի հրամանագիր։ Դրա շրջանակներից որևէ կերպ իշխանությունը դուրս չի գալու։ Եթե մարդիկ որոշեն, որ իրենք օրենք կարող են խախտել, այդ դեպքում արդեն կենթարկվեն պատասխանատվության։ Դրանից ավել չեմ կարող այլ բան ասել։ Միգուցե իրենք նկատի ունեն այլ տարբերակներ ու մեթոդներ։ Ավելի լավ է՝ այդ հարցերն իրենց ուղղեք։

Իսկ Արցախում առհասարակ ինչպիսի՞ տրամադրություններ կան։ Դուք շրջաններում, գյուղերում հաճախ եք լինումմարդկանց մոտ կա՞ իշխանություններին հեռացնելու ցանկություն։

-Կան օբյեկտիվ  դժգոհություններ, որոնք առաջացել են սոցիալական իրավիճակի պատճառով։ Կան դժգոհություններ, որոնք պայմանավորված են պատերազմի անմիջական հետևանքների հետ։Սրանք բոլորն ընկալելի են ու իշխանություններն ամեն ինչ անում են  դրանք լուծելու համար։ Բայց իշխանության նկատմամբ ատելություն, հեռացմանն ուղղված քայլերի անհրաժեշտ էներգիա Արցախում չկա։Մեր առօրյան ավեկի ծանր է,ավելի շատ մտածում ենք՝  ինչպես պետք է հաղթահարենք արտաքին մարտահրավերները, որոնք գոյաբանական իմաստ ունեն մեզ համար։ Այդպիսի ներքաղաքական հարցերը մեզ համար  երկրորդական պլանում են։

Նկատի ունեք նաև ժողովրդի՞ համար։

-Հենց ժողովրդին նկատի ունեմ։

Հայաստանում պահանջում են իշխանափոխություն, նոր ընտրություններ։ Արցախում դա հնարավո՞ր է։

-Արցախի նախագահը մի քանի անգամ տարբեր մակարդակներով հայտարարել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում, արտաքին  քաղաքական բարենպաստ պայմանների առկայության պարագայում՝ մենք պատրաստ ենք քաղաքական գործընթացների, որովհետև այս ընթացքում իշխանություն լինելը հսկայական պատասխանատվություն է․ մենք որևէ նման խնդիր չունենք։

Բայց այս պահին, եթե երկրում գործում է  ռազմական դրության մասին օրենք և առանձին հրամաններ, նույնսիկ տեղեկատվական սահմանափակումներ՝ այսինքն ռազմական ու ոչ ռազմական բնույթի տեղեկատվությունը պետք է համաձայնեցված լինի տեղեկատվական վարչության հետ․․ ահա այսպիսի սահմանափակումների մեջ գտնվող երկիրը ո՞նց եք պատկերացնում, որ քաղաքական գործընթացների գնա։ Դա ի սկզբանե տեխնիկապես անքննարկելի է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում