Ներհայաստանյան քաղաքական գործընթացներին Արցախին խառնելն անընդունելի է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը, հավելելով,որ Արցախում պետք է ոչ թե պառակտում, այլ համախմբում Արցախի հարցի շուրջ․ «Արցախը պետք է զերծ մնա ներհայաստանյան քաղաքական գործընթացներից: Արցախում կան շրջանակներ, որոնք անմիջականորեն կառավարվում է հայաստանյան ընդդիմության կողմից»:
Քաղաքագետի խոսքով՝ դիմադրության շարժումը Արցախ տեղափոխելը արկածախնդրություն է․ «Բարոյական չէ, դիմադրության շարժումը գալիս է Արցախ համերաշխությունը տապալելո՞ւ:Ընդդիմությունը նպատակ է դրել իշխանափոխության հասնել ցանկացած գնով: Արցախ տեղափոխվելով ընդդիմությունը խախտելու է կոնսենսուսը, ստեղծելու է ավելի վատ վիճակ: 30 տարի իշխանափոխության համար Արցախը շահարկվել է»:
Ըստ մեր բանախոսի՝ հայաստանյան գործընթացները սպոնտան չեն, անմիջապես կառավարվում են Կրեմլի կողմից: