Tuesday, 16 04 2024
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

Ուրախ եմ, որ կարողացա մարդկանց ժպիտ նվիրել. Ռոզա Լին

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքում, Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա առաջին կեսին:

Այս մասին հայտարարվել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին, որին մասնակցել են առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրների ներկայացուցիչները, որոնց թվում է նաև Ռոզա Լինը:

Լրագրողների հետ զրույցում երգչուհին նշել է, որ հայրենասեր է և չի կարող բացատրել, թե որքան հպարտ է հիմա: «Պատկերացնում եմ, թե Հայաստանում մարդիկ որքան ուրախ են, որ մենք եզրափակիչում ենք: Վերջին երկու տարում շատ փորձությունների միջով ենք անցել, և ես առավել քան երջանիկ եմ, որ կարողացել եմ ժպիտ պարգևել մարդկանց, հատկապես ընտանիքիս անդամներին, մորս»,-խոստովանել է նա:

Ռոզա Լինը պատմել է, որ կորցրել է հարազատ մարդկանց, և իր ընտանիքը դժվար փուլ է հաղթահարում: «Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա վերադարձնել ընտանիքիս անդամների ժպիտը: Ինձ համար դա ամենակարևոր բանն է հիմա: Դա ամեն բան արժե»,- շեշտել է Հայաստանի պատվիրակը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք իր սիրտն սկսե՞լ է արագ բաբախել, երբ ելույթի ժամանակ առաջին փորձից չի հաջողվել պոկել դեկորներից մեկը, Ռոզա Լինը պատասխանել է՝ անսպասելի է եղել, քանի որ փորձերի ընթացքում նման խնդիր չի առաջացել, սակայն արտիստը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, և ինքը հույս ունի, որ կարողացել է պրոֆեսիոնալ ձևով դուրս գալ իրավիճակից: «Ասացի՝ լավ. առաջին անգամ չստացվեց, երկրորդ անգամ պետք է ավելի ամուր քաշել և կստացվի: Դա նման է իմ կյանքին: Դու ընկնում ես, սակայն հետո վեր ես բարձրանում»,- ընդգծել է Ռոզա Լինը:

Հայաստանից բացի, եզրափակիչ փուլ են անցել նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում