Հանրապետության տարածքում մայիսի 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 11-12-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: