Tuesday, 16 04 2024
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների

Նիդերլանդների Թագավորության կառավարությունը իր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացնում ժողովրդավարական արժեքների, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության եւ անկախ մամուլի խրախուսմանը ամբողջ աշխարհում, եւ որպես Հայաստանի Հանրապետության գործընկեր՝ գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ նաև Հայաստանում: Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը պայմանագրեր ստորագրեց հայաստանյան վեց մեդիա կազմակերպության հետ նրանց դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ:

Նիդերլանդական կառավարության դրամաշնորհային ծրագրերն ուղղված են լինելու Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերհանմանն ու լուսաբանմանը, խոսքի ազատության եւ անկախ մամուլի զարգացման խրախուսմանը:

«Այսօր տարբեր կարևոր պայմանագրեր ստորագրեցինք մամուլի ազատության ոլորտում: Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է աջակցել ձեր կազմակերպություններին: Նախորդ տարի մենք սկսեցինք մտածել մարդու իրավունքների ոլորտում մեր առաջնահերթությունների մասին եւ հասկացանք, որ մեդիան չի կարող դուրս մնալ այդ շարքից, մենք պետք է աջակցենք ազատ մամուլի զարգացմանը աշխարհի այնքան երկրներում, որքան կարող ենք: Եվ Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Մամուլի դերը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է», – ողջունելով իր հյուրերին՝ հայտարարեց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

Ստորագրված փաստաթղթերով Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհներ են ստանալու «Հետք» առցանց պարբերականը, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հ/կ-ն, «EVN Report» անգլալեզու լրատվական կայքը եւ «Բուն TV»-ն:

Ինչ վերաբերում է այս վեց կազմակերպությունների կոնկրետ թեմաներին, ապա, օրինակ, հայկական հետաքննական լրագրության առաջատար «Հետք»-ը նիդերլանդական գրանտի շնորհիվ պայքարելու է կեղծ լրատվության կամ այսպես կոչված «ֆեյք նյուզ»-ի դեմ փաստերի ստուգման գործիքների միջոցով: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ի դեմս նախագահ Աշոտ Մելիքյանի, դրամաշնորհ ստացավ լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերի մշտադիտարկում իրականացնելու, տվյալներ հավաքագրելու եւ այդ մասին վերլուծական զեկույց ներկայացնելու նպատակով: Իսկ «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, որը լրատվական դաշտում հանդես է գալիս Factor.am լրատվական կայքով, Արևիկ Սահակյանի գլխավորությամբ քայլեր է ձեռնարկելու լրագրողների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ՝ լրագրողների ֆիզիկական եւ թվային անվտանգության ապահովման քաղաքականությունների ու կանոնակարգերի մշակման եւ դրանց ներդրման միջոցով:

Դրամաշնորհների տրամադրման մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը առնչված էր մամուլի միջազգային օրվան, սակայն տեխնիկական պատճառներով այն մեկ շաբաթ հետաձգվել էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում