Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

«Դիմադրության» շարժումը օրը ամփոփեց հանրահավաքով եւ քայլերթով

Ընդդիմադիր ուժերն արդեն ավելի քան երկու շաբաթ շարունակում են փողոցային պայքարը Երևանում եւ մարզերում՝ գործող քաղաքական իշխանությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այսօր՝ մայիսի 10-ին, ընդդիմադիրներն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների առաջնորդությամբ երթեր են իրականացրել Երևանի չորս վարչական շրջաններից դեպի Կենտրոն:

Երթերից մեկի ժամանակ տեղի է ունեցել նաև միջադեպ մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանում: Ցուցարարները որոշել էին փակել փողոցը Երևանյան լճի մերձակայքում, որից հետո ոստիկանությունն անցավ գործողությունների, ինչի հետևանքով սկսվեց հրմշտոց, ցուցարաներից մի քանիսին բերման ենթարկեցին այդ հատվածից:

Օրը ամփոփվել է Ֆրանսիայի հրապարակում երեկոյան տեղի ունեցած ավանդական հանրահավաքով:

Իր ելույթում Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրության» շարժումը փայլուն կերպով կատարում է նախորդ օրը իր առջև դրված բոլոր խնդիրները: Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմությունն առաջիկա օրերին ավելի մանրամասն կներկայացնի իր ծրագրերը եւ կհստակեցնի իր քայլերը:

«Ուզում եմ ձեզ փոխանցել, որ Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներն անընդհատ ողջունում էին մեզ», – դիմելով հավաքվածներին՝ տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմադիր գործիչը նաև անդրադարձավ Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին՝ շեշտելով, որ իրենք դատապարտում են բռնության ցանկացած դրսևորում:

Հանրահավաքից հետո ցուցարարները քայլերթ սկսեցին Երևանի կենտրոնի տարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում