Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է, որ ընդդիմությունը փորձում է Ադրբեջանի հայտարարածով լինի, որպեսզի այդ ալիքի վրա պայքարի իշխանության համար․ «Ընդդիմությունը ադրբեջանական օրակարգ է շրջանառում, որպեսզի այդ ալիքի վրա գա իշխանության: Հակահայկական հայտարարությունները դրոշակ սարքելը ընդդիմության գործելաոճն է»:
Պատգամավորը կարծում է, որ այնպիսի իրավիճակում ենք, որ մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար է պետք սահմանազատումն ու սահմանագծումը․ «Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը դեռ չսկսած «բազար» է գնում: Անկլավների հարցում մենք լավ դիրքում ենք, բայց մենք չենք վազում գնացքի առաջից: Ընդդիմությունն ուզում է և անկլավները տանք, և զորքերը մնան, որ իրենց թեզերը շարունակեն, բայց չենք տրվում սադրանքներին»:
«Մեզ փորձում են շեղել մեր օրակարգից», -նշեց պատգամավորը, սակայն իրենք չեն շեղվելու իրենց օրակարգից, քանի որ ՀՀ քաղաքացուց երկիրը ղեկավարելու պատվեր են ստացել: