Հայ-թուրքական պրոցես չկա, նոր աշխարհակարգի ձևավորման փուլ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Սուրեն Մանուկյանը, հավելելով, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սպառնալիքները նվազեցնելու փորձ է:
Թուրքագետի կանխատեսմամբ՝ Թուրքիան ցանկացած պահի կարող է ռազմական գործողություն սկսել Հայաստանի դեմ․ «Պետք է հիշել, թե ինչպիսի հարևան է Թուրքիան»: ԱՄՆ-ի վերադարձը տարածաշրջան թուրքագետը ողջունելի է համարում, քանի որ Հայաստանի համար այս իրավիճակում պահեստային տարբերակը անհրաժեշտություն է: