Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը նախկինում բազմիցս հայտարարել էր, թե չի ցանկանում Վրաստանի այս իշխանությունների հետ որևէ առնչություն ունենալ, ստիպված է լինելու նույն հարկի տակ գտնվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ: Այս մասին գրում է Эхо-Москвы ռադիոկայանի կայքը: Կայքը հաղորդում է, որ երկու նախագահն էլ արդեն հայտնել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության այս տարվա դեկտեմբերի սկզբին կայանալիք գագաթնաժողովին ներկա գտնվելու իրենց որոշման մասին: