Ուկրաինայի հեռուստառադիոյի պետական կոմիտեի նախագահ Յուրի Պլակսյուկը հայտարարել է, որ երկրում չպետք է մնան պետական կամ ՏԻՄ ԶԼՄ-ներ: Նրա խոսքերով, Ուկրաինայի կառավարությունը պատրաստել է պետական մարմինների կողմից հիմնադրված եւ ֆինանսավորավող ԶԼՄ-ների բարեփոխումների մի օրինագիծ: Այդ բարեփոխումներից հետո ԶԼՄ-ները պետք է դառնան ֆինանսապես անկախ եւ ստանան գործելու համապատասխան պայմաններ: Յոթ տարի հետո ուկրաինական գրեթե բոլոր պետական լրատվամիջոցները կդադարեն գոյություն ունենալ:









































