Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը: Perio News-ը տեղեկացնում է, որ երդման արարողությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել նրան:
Նախագահը, երկու երկիրների հարաբերությունների առնչությամբ իր մոտեցումներն է փոխանցել դեսպան Արիսյանին:
Երդման արարողության ներկա են եղել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը, Սիրիայի նախագահական պալատի նախարար Մանսուր Ազզամը: