Իմ քայլը» խմբակցության, Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ զուգահեռներ անցկացնել այսօրվա շարժման և 2018-ի հեղափոխության միջև․ «Հեղափոխությունը մի քանի տարիների պայքարի հանգուցալուծում էր: Այսօրվա պայքարի տակ չկա որևէ գաղափար, պարզ չէ՝ հանուն ինչի է»:
Ավագանու անդամի համար մեծ հարց է՝ այս մարդիկ սիրել գիտեն, թե ոչ․ «Հայրենիքը սիրելը խոսքով չէ, արարքով է: Որքան էլ ցանկանան ապրել նախկին բարքերով, որին սովոր են, չի լինի: 21-րդ դարում հնարավոր չէ վերադառնալ նախկին բարքերին: Այս մարդիկ կրում են մի մշակույթ, որը քանդող է»: