Ինչ ցանել, այն էլ հնձում են․ Ընդդիմություն կոչված խումբը իր ստեղծած ոստիկանությանը դեմ առ դեմ է դուրս եկել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նմա տեսակետ հայտնեց ՀՔԱՎԳ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Ակնհայտ է տեսանյութերից, որ մարդիկ մեքենաները կանգնեցնում և հարձակվում են քաղաքացիների վրա»,- նշեց Սաքունցը, հավելելով, որ այդպես էլ քաղաքական բազմակարծությունը Հայաստանում չձևավորվեց․ «Քաղաքական մշակույթի չկայացվածություն է: Ընդդիմություն հանդես եկող փորքաթիվ խմբին բնորոշ է ագրեսիվ հռետորաբանությունը: Ինչպես եք փրկելու մարդկանց, որոնց ժեխ եք համարում․ Բուն թիրախը ՀՀ իշխանությունը չէ․ Մերժվածները վրեժխնդիր են լինում ՀՀ քաղաքացուց: Այս ուժերը 98-ին ՀՀ-ում իրականացրել են հեղաշրջում՝ Արցախը փրկելու պատրվակով»: