Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 10-11-ը առաջին պետական այցը կկատարի Թուրքիա։ Անկարայում ընթացող բանակցություններում նախատեսվում է համակողմանիորեն դիտարկել երկու երկրների՝ ռազմավարական, գործընկերային բնույթ ունեցող հարաբերությունների ընդլայնման քայլերը: Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի տեղեկատվության վարչությունը։
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության, կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում համագործակցության ամրապնդումը։ Դրանց արդյունքների հիման վրա նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր և արձանագրություններ։ Տոկաևն ու Էրդողանը մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։
Այս տարի լրանում է Ղազախստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։