«Հետք»-ը գրում է․ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքի ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակներում դատարանը 2022թ. ապրիլի 20-ին կիրառել է հայցի ապահովման միջոցներ: Արգելվել է դատախազությանը հետաքրքրություն ներկայացնող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը, ինչպես նաև արգելանք է դրվել շահագրգիռ անձանց պատկանող որոշակի գույքերի վրա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում