Ինչքան դրոշ կար Արցախում բերեցին Հայաստանում պարզեցին, հիմա արցախցիները դուրս էին եկել միտինգի՝ մի հատ դրոշ չէր մնացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հեգնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Անտինյանի խոսքով՝ իրենք ցանկանում են ասել՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ եթե Ուկրաինայում լավ չի ստացվում, սկսի մեզանից․ «Այսօր Ռուսաստանի ոտքերն էլ ընկնես՝ ասես Արցախը մտցրա քո կազմի մեջ, Ադրբեջանի հետ առճակատման չի գնա: Եթե Հայաստանն ընդհանուր պետությունով լինի Ռուսաստանի կազմի մեջ, վերանալու է»:
Քաղաքագետն առաջարկում է հայրենասիրական կոչերով Արցախի համար պայքարողներին ուղարկել մանկապարտեզ․ «Սուտի հայրենասերները Ռոբերտ Քոչարյանի կողքը չեն, տակն են: Հրապարակում հավաքվածները գտնում են, որ 3 միլիոն մինուս 5000-ը Նիկոլ են: Ագրեսիվ փոքրամասնությունը պարտադրում է, որ մարդիկ բնազդաբար կանգնեն իշխանության կողքին»: