Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արարատ-Արմենիայի» տապալումը․ «Փյունիկը» Հայաստանի չեմպիո՞ն

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Երևանի «Փյունիկը» լուրջ քայլ կատարեց դեպի չեմպիոնություն։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։ Մինչ այս տուրը առաջին տեղում գտնվող «Փյունիկը» երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային» գերազանցում էր ընդամենը երկու միավորով։ «Փյունիկի» հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» հնարավորություն ուներ պահպանելու 2 միավորի տարբերությունը, բայց․․․։ «Նոայի» դեմ մրցավեճում «Արարատ-Արմենիան» անսպասելիորեն սայթաքեց պարտվելով 0։1 հաշվով։ Այս պահին «Փյո ւնիկը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը «Արարատ-Արմենիային» գերազանցելով արդեն 5 միավորով։ Նշենք, որ մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։ Վերջին մրցավեճերում «Փյունիկը» մրցելու է համապատասխանաբար, «Ուրարտուի», «Արարատի» և «Ալաշկերտի» հետ։ «Արարատ-Արմենիան» վերջին 3 հանդիպումներում կխաղա «Վանի», «Ուրարտուի» և «Արարատի» հետ։ Եթե հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» միավորներ կորցնի, իսկ «Փյունիկը» հաղթի, ապա Մելիքյանի թիմը ժամանակից շուտ կհռչակվի Հայաստանի չեմպոին։

Ի դեպ, առաջնության առաջին հատվածի ավարտից հետո «Արարատ-Արմենիան» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը ութ միավորով գերազանցելով «Փյունիկին»։ Առաջնության երկրորդ շրջանում «Արարատ-Արմենիայի» հետ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր քան տապալում։ «Կարծում եմ Մոտիվացիան չէ խնդիրը։ Առկա բացերն առաջացել էին ոչ այսօր, այլ մրցաշրջանի երկրորդ կեսից։ Խնդիրները միավորների կորուստների մեջ են, մենք շատ միավորներ կորցրեցինք մրցաշրջանի երկրորդ կեսում, որտեղ տարբեր տեսակի խաղեր եղան: Եթե խոսենք այս խաղի մասին, ապա ֆուտբոլիստները ոչ ամբողջությամբ էին պատրաստ և իրենց ջանքերը ամբողջությամբ չէին օգտագործում դաշտում։Այո իհարկե «Նոայից» սպասում էինք նման խաղ, պատրաստ էինք նման խաղի, սակայն ամեն ինչ շատ կտրուկ փոխվեց երկրորդ րոպեին խփված գոլից հետո։ 1:0 հաշվից հետո շատ դժվար է վերադառնալ խաղ, բացի այդ երկու կարևոր խաղացողներ վնասվածքներ ստացան: Սկզբում Տերան, այնուհետև Էզան ու դրանից հետո չկարողացանք վերադառնալ խաղ»,- երեկվա պարտությունից հետո ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ Չցանկանալով ժամանակից առաջ ընկնել այնուամենայնիվ արդեն իսկ կարող ենք ասել, որ «Փյունիկին» կես քայլ է բաժանում չեմպիոնությունից։ Նշենք նաև, որ «Փյունիկին» արժանի է այս տիտղոսին։ Առաջնության երկրորդ հատվածում Եղիշե Մելիքյանին և ֆուտբոլիստներին հաջողվեց գլխից վեր ցատկել։ «Ուրախ եմ, որ հաղթեցինք։ Այժմ ավելի հանգիստ ենք հանգիստ ենք և Ժամանակ ունենք «Ուրարտուի» հետ խաղին պատրաստվելու: Չէի ցանկանա խոսել այսօրվա խաղի մասին: Պետք է մոռանալ, առջևում երեք կարևոր խաղ ունենք ու դրանց պետք է տրամադրվել: Այսօր Արագ գոլեր խփեցինք և ընթացքը հեշտ ստացվեց։ Նշեմ սակյն, որ ավելորդ ինքնավստահություն նկատեցի տղաների մոտ և դա ինձ դուր չեկավ: ֆուտբոլը նման բաներ չի սիրում: Եթե նման կերպ խաղանք առաջիկայում ապա հնարավոր է մրցակիցները կպատժեն մեզ: Պետք է հավաքվել, տրամադրվել, լրջանալ: «Վանի» հեշտ հանդիպում ստացվեց, քանի որ արագ գոլեր խփեցինք»,- երեկվա խաղից հետո ասել է Եղիշե Մելիքյանը։

Նշենք, որ այդ պահին «Արարատ-Արմենիա»-«Նոա» հանդիպումն ավարտված չի եղել։ Խոսենք նաև չեմպիոնական պայքարի տեսական և գործնական հնարավորությունների մասին։ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու համար «Փյունիկին» անհրաժեշտ է վերջին երեք հանդիպումներում վաստակել 4 միավոր։ Հավասար՝ 74-ակա միավորների դեպքում առավելությունը կլինի «Փյունիկի» կողմը։ Մասնավորապես անձնական հանդիպումների հաշվարկում «Արարատ-Արմենիան» արդեն իսկ պարտված է։

Ընթացիկ առաջնությունում այս թիմերը միմյանց հետ 4 հանդիպում են անցկացրել, որոնցից 2-ն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով, մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկ խաղում էլ հաղթել է «Արարատ-Արմենիան»։ Վերջինս Հայաստանի չեմպիոնի կոչումը կնվաճի միայն այն դեպքում եթե վերջին երեք խաղում վաստակի 9 միավոր, իսկ «Փյունիկը» կրի երկու պարտություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում