Մերլին Մոնրոյի` ամերիկացի արվեստագետ Էնդի Ուորհոլի ստեղծած դիմանկարներից մեկը Christie’s աճուրդում վաճառվել է 195,04 միլիոն դոլարով՝ ռեկորդ սահմանելով որպես ամերիկյան արվեստի ամենաթանկ նմուշ։
Հոլիվուդյան աստղի՝ Shot Sage Blue Marilyn-ի դիմանկարը, որը պատկերում է Մոնրոյին բաց փիրուզագույն ֆոնի վրա, ստեղծվել է Ուորհոլի կողմից՝ մետաքսե տպագրության մեթոդով: Արվեստի գործը ստեղծվել է 1964 թվականին՝ դերասանուհու մահից երկու տարի անց, և հանդիսանում է ամերիկյան արվեստի խորհրդանիշներից մեկը։
Ընդհանուր առմամբ աշխատանքի ձեռքբերման համար դիմել է չորս գնորդ, սակայն աճուրդում հաղթող է ճանաչվել հայազգի արվեստի բիզնեսմեն և կոլեկցիոներ Լարի Գագոսյանը։