Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Միակ հնարավոր տարբերակը ռասիզմի հիմքով գանգատ ներկայացնելն է. շատ ճիշտ է արել Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

-Պարոն Ղազարյան, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայցերին, նշել էր, որ ապրիլի 25-ին նոր գանգատ է ներկայացվել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Փառուխ գյուղում տեղի ունեցած դեպքերի հետ կապված: Ի՞նչ կարող ենք ակնկալել միջազգային դատարանից այս դեպքերի հետ կապված՝ հատկապես, որ քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվում են ահաբեկումներ, ուժի սպառնալիք, գազամատակարարման դադարեցում:

Դատելով մինչև այժմ ներկայացված գանգատներից և նաև դատելով ընթացակարգերից, ըստ էության, պետք է ներկայացված լինի, որ Ադրբեջանը վարում է էթնիկ զտման քաղաքականություն: Փաստ է, որ այս պահի դրությամբ Փառուխ գյուղի բնակիչները դուրս են եկել գյուղից, կամ եթե ինչ-որ մասը վերադարձել է, անվտանգության երաշխիքներ չկան: Դրան գումարած բարձրախոսներով հայտարարությունները և այդ ամբողջի նպատակը էթնիկ զտումն է, իսկ էթնիկ զտումն արդեն ռասիզմ է և դա միակ խողովակն է, որով Հայաստանը կարող է ներկայացնել գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ անկախ նրանից վեճ կա, թե ոչ, անկախ նրանից՝ Ադրբեջանը դատարանի իրավազորությունը տվյալ գործով ընդունում է, թե ոչ: Դուք գիտեք, որ ՄԱԿ-ի դատարանում պատասխանող կողմը պետք է համաձայն լինի, որ կա վեճ, որպեսզի գործը ընդունվի վարույթ: Միակ բացառությունը, որից օգտվեցին Հայաստանն ու Ադրբեջանը, դա ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնելն է, որը չի պահանջում պատասխանողի համաձայնությունը: Քանի որ Հայաստանն արդեն ներկայացրել է գանգատ, վարույթ կա, պարզ է, որ միակ հնարավոր տարբերակը ռասիզմի հիմքով գանգատ ներկայացնելն է: Կարծում եմ՝ շատ էլ ճիշտ է արել Հայաստանը, որ ներկայացրել է այդպիսի գանգատ, որովհետև դա հենց այն իրականությունն է, որ կա:

Դիմումում ներկայացվել են նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վերջին փաստերը: Այս առումով ինչի՞ կարող է հասնել Հայաստանը:

Եթե դուք հիշում եք՝ ԵԽԽՎ-ն այնտեղ իր վերջին բանաձևում նշել էր, որ պետք է դադարեցնել հայկական մշակութային օբյեկտների ալբանականացումը, ալբանական այդ կեղծ թեզի շրջանառությունը պետք է դադարեցվի: Փաստերն շատ-շատ են, որ, ըստ էության, Ադրբեջանը կեղծում է պատմությունը, և րա նպատակը նույնպես էթնիկ զտումն է: Էթնիկ զտում չեն անում  միայն ռազմական միջամտությամբ:

Պատմությունը կեղծելը կամ մշակութային օջախները վերացնելը, այդ ամբողջը նույնպես ուղղված է նրան, որ հայերն այդ տարածքում չապրեն: Դա էթնիկ զտում է, որի հիմքում ընկած է հայատյացության քաղաքականությունը, այսինքն կրկին ռասիզմը: Դա միակ կոնտեքստն է, որով Հայաստանը կարող է Հաագայում գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ, եթե վերջինս նույնիսկ համաձայն չէ այդ գանգատն ընդունելուն: Նույնն էլ անելու է Ադրբեջանը, սովորաբար, Ադրբեջանը կրկնում է մեր քայլերը: Եթե Հայաստանը նման գանգատ ներկայացնի, ապա պետք է սպասել, որ նման մտացածին գանգատ էլ Ադրբեջանը կներկայացնի, որպեսզի ցույց տա որոշակի պարիտետ տվյալ հարցի շուրջ:

Հայաստանի նոր դիմումը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ներկայացվել է ի լրումն 2021թ–ի գանգատի, որը, ի դեպ, դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունած որոշմամբ բավարարվել էր։ Սակայն Ադրբեջանը, ըստ էության, շարունակում է խախտել միջազգային դատարանի որոշումը և մինչև օրս էլ շարունակում է հայատյաց խոսքի տարածումը։

Այո, և կարծում եմ՝ Հայաստանը պարբերաբար ներկայացնում է հավելյալ փաստեր, որ Ադրբեջանը չի կատարում միջանկյալ միջոցների վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը: Հիմա Հայաստանը կարող է նոր գանգատ ներկայացնել, իսկ եթե թեման նույնն է, ուրեմն կարող է համալրել կոնկրետ գանգատը նոր փաստերով, կամ ներկայացնել նոր փաստեր այն մասին, որ միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումը չի կատարում Ադրբեջանը:

Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել: Միջազգային դատարանը ինչպե՞ս կարող է օգնել Հայաստանին այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել Հաագայի դատարանի որոշումը:

Դրանք ընդամենը իրավական կոնտեքստ ստեղծելուն ուղղված քայլեր են: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային տրիբունալ որևէ գործնական միջամտություն չի կարող անել այն պահի դրությամբ, երբ խախտումները տեղի են ունենում: Միջազգային դատարանների որոշումների դրական հետևանքը վրա է հասնում շատ տարիներ հետո: Մանավանդ Հաագայի դատարանում հենց սկզբից էլ պարզ էր, որ 10 տարի տևելու է այդ գանգատների քննությունը: Բայց, իհարկե, անհրաժեշտ է դա անել, որովհետև դա ապահովում է իրավական հիմքեր հաջորդ քայլերի համար: Ուստի դատարանից որևէ հրատապ, արագ արձագանքի սպասելու ակնկլիքներ չպետք է ունենալ: Առավել ևս դատարանի կողմից ռազմական որևէ միջամտությանը հակակշռող քայլերի ակնկալիք նույնպես  պետք չէ ունենալ, դա ընդամենը դատարան է: Բայց մյուս կողմից այն, ինչ այդ դատարանն ասում է, դա դառնում է պատմական փաստ: Այնպես որ, այդ հետևանքի համար արժե, որ պարբերաբար այդ դատարան գանգատներ ներկայացվեն: Մենք պետք է կարողանանք ճշմարտությունը ներկայացնել որպես աներկբայորեն հաստատված պատմական փաստ: Տեսեք, եթե Սողոմոն Թեհլերյանի այդ 1,5 ժամանոց դատը չլիներ, մենք շատ քիչ բան կիմանայիք Սողոմոն Թեհլերյանի մասին: Բայց դատը առավել սփռեց այն պահանջները, որոնք հայերը ներկայացրել էին: Դատավարության արձագանքները շատ ուշ են գալիս, բայց բոլորը դա ընդունում են որպես աներկբայորեն հաստատված փաստ, որովհետև դա դատարանի որոշում է: Ես օրինակ բերեցի, թե որքան կարևոր են դատարանի որոշումները, որ տեղի են ունենում լայնածավալ խախտումների վերաբերյալ միջազգային հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում