Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Քայքայիչ ռեժիմի անշրջելի կետը՝ Մարտի 1-ից Մայիսի 9-ը

Ազատագրված Շուշին, Արցախի մի շարք այլ տարածքների հետ մեկտեղ՝ առաջին պատերազմից հետո մոտ երեք տասնամյակ անց հայտնվեց ադրբեջանական օկուպացիայի ներքո, որովհետև հայկական պետականության անվտանգության ու պաշտպանության ռազմավարության համար պատասխանատու «էլիտայի» բազմամիլիոն անձնական ունեցվածքը սկսեց հայտնվել ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերում, այլ աշխարհի: Այս օրերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունը սկսել է ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ունեցվածքի օրինականության քննություն՝ Հայաստանի իրավապահների դիմումի հիման վրա:

Հավանաբար տեսանելի ապագայում արտերկրից կարող են ստացվել մի շարք նոր այդպիսի տեղեկություններ, եթե ամբողջ ծավալով սկսկի գործել ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, որն առավել խստացնելու օրենսդրական լրացումների օրերս արժանացան կառավարության նիստի հավանությանը: Շատ միամիտ կլինի մտածել, թե Խաչատրյանին կարող էին այդպիսի հնարավորություններ թույլ տալ իր տարբեր տարիների վերադասները, եթե իրենց իսկ թույլ տված չլինեին նվազագույնը ոչ պակաս, իսկ առավել հավանական է՝ «հիերարխիայից» բխող ավելի մեծ հնարավորություններ:

Ավելի քան երկու տասնամյակ, հայկական իշխանական «էլիտան» անշեղորեն բարձրացնում էր իր բարեկեցությունը, գործնականում ձախողելով պետական անվտանգության անհրաժեշտ ռազմավարության իրագործման պատասխանատվությունը: Եվ դա մի պարագայում, երբ մարտահրավերները թե Հայաստանի շուրջ, թե հատկապես Արցախի հարցի շուրջ ուժգնանում էին տարեցտարի ու անգամ այնպիսի բաց ռեժիմում, որ դրանց ծավալի և դինամիկայի վտանգավորությունը տեսանելի էր անգամ առանց բանակցային գործընթացի կամ պետական ռազմա-քաղաքական բարձրաստիճան պաշտոնի բերումով որոշակի կոնֆիդենցիալ տեղեկատվության տիրապետելու: Եվ առավել քան մեծ էր պատասխանատվությունը այն անձանց, որոնք պաշտոնի բերումով տիրապետում էին այդպիսի տեղեկատվության, քանի որ ունեին իրավիճակի և ընդհանրապես միջազգային, աշխարհաքաղաքական տենդնեցների տագնապալի ընթացքի ու տրամաբանության մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ հատուկ տեղեկացվածության հնարավորություն: Ունեին, ու այդ պայմաններում գործնականում չէին կատարում որևէ էական քայլ, որը հիմնարար վերափոխման կբերեր թե Հայաստանի, թե Արցախի կառավարման համակարգը: Այդ քայլերը գործնականում բավարար ծավալով չարվեցին անգամ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ անգամ չորս օրերին ընթացքում՝ իրավիճակից անհրաժեշտաբար, օբյեկտիվորեն բխող տեղեկատվաքարոզչական շերտից (քանի որ հարկ է վարել նաև տեղեկատվական պատերազմ, ձգգտելով տանուլ չտալ դրանում) անդին ակնառու էր պաշտպանական համակարգի խնդիրների գրեթե ամբողջ սպեկտրը, ընդհուպ Հայաստան-Արցախ պաշտպանական համակարգման, երկու կառավարման համակարգերի ներդաշնակեցման խնդիրը՝ հատկապես ռազմա-քաղաքական ինտենսիվության պայմաններում: Նաև հենց այդ խնդիրը պետք է լուծեր ռազմա-քաղաքական գործակցության այն պայմանագիրը, որի մասին ապրիլի 3-ին ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանն ազդարարեց Սերժ Սարգսյանը, ինչը սակայն թե դե յուրե, թե դե ֆակտո մնաց զուտ միայն ազդարարում, այդպես էլ չվերածվելով գործնական աշխատանքի: Իհարկե եղան որոշակի գործնական աշխատանքներ առաջնագծի կահավորման հարցում:

Միայն ապրիլյան քառօրյայից հետո հայկական «էլիտան» որոշակիորեն նաև սեփական միջոցներ ծախսեց առաջնագծում տեսադիտարկման, անվտանգային, նաև կենցաղային որոշակի լոգիստիկ, ենթակառուցվածքային խնդիրներ լուծելու համար, որոնք սակայն անհրաժեշտ ծխավալի էֆեկտիվություն կարող էին ստանալ միայն դրան զուգահեռ նաև ռազմավարական բնույթի խնդիրների լուծման գործում համարժեք ներդրումների և ջանքերի, համարժեք աշխատանքի պարագայում: Իսկ դա արդեն գործնականում չէր հետաքրքրում «էլիտային», քանի որ գլխավոր հետաքրքրողը դարձել էր իշխանության հարցը թե Արցախում՝ որտեղ նախագահի ընտրություն պետք է լիներ 2017 թվականին, թե Հայաստանում, որտեղ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետն էր սպառվում 2018-ին:

Հայկական կառավարող «էլիտայի» տարբեր թևերն ու խմբերը ամբողջությամբ զբաղված էին այդ հարցերով և դրանց էր ենթարկեցված ավելի բարձր ռազմավարական խնդիրների վերաբերող ցանկացած պարագա՝ ինչպես է դասավորվելու կամ բաժանվելու, վերաբաժանվելու իշխանությունը Արցախում, և ինչպես, կամ ու՞մ է իշխանությունը «կտակելու», և կամ՝ պահպանելու Սերժ Սարգսյանը: Որովհետև, հենց այդ հարցերից էին կախված անձնական բարեկեցությանն ու ապահովությանը վերաբերող հեռանկարները: Ընդ որում, հայկական «էլիտայի» այդ խնդիրները լիակատար և գրեթե անշրջելի քայքայիչ ռեժիմ են մտել 2007-08 թվականի «անցման» փուլից, երբ պետք է լուծվեր Ռոբերտ Քոչարյանի իշխանության «փոխանցման» հարցը, ինչն ի վերջո տեղի ունեցավ Մարտի 1-ով: Այդ ամենի հետևանքն էր այն, որ Հայաստանի ու Արցախի գլխին հասունանում էր մեծ պատերազմը, իսկ այդ գլուխը զբաղված էր ամեն ինչով, հասունացող աղետի հանդեպ դիմակայության բազմաշերտ համակարգ ապահովելուց բացի: Այժմ էլ, գործնականում նույն ուժերը, կամ դրանց զգալի մեծամասնությունը զբաղված են տեղի ունեցած աղետը նույն նկատառումների և «մտահոգությունների» շրջանակում քարոզչական կապիտալիզացիայի ենթարկելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում