Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրացրել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկի երկրորդ մասը և առցանց հանդիպման ժամանակ այն ցույց տվել Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես առցանց հանդիպում ունեցա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Ես ցույց տվեցի լրացված հարցաթերթի երկրորդ մասը, որպեսզի Ուկրաինան ստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ: Շնորհակալություն մեզ համար այս կարևոր ճանապարհին աջակցության հստակ ազդանշանների համար»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր հերթին Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարյա Պեյչինովիչ-Բուրիչի հետ։ Նա ողջունել է նրան Կիևում և բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի որոշումները, որոնք ընդունվել են ի պատասխան Ռուսաստանի ռազմական գորողությունների։
Ապրիլի 8-ին Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հարցաշար է փոխանցել, որի լրացումը Եվրահանձնաժողովին թույլ կտա ԵՄ խորհրդին առաջարկել սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ հարցի քննարկումը։ Ապրիլի 18-ին Զելենսկին Կիևում ԵՄ պատվիրակության ղեկավարին էր հանձնել հարցաշարի առաջին լրացված մասը։