Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս հանրահավաքները Սերժի և Ռոբերտի կողմից հրահրված «բազար» է. իշխանություն են ուզում վերցնել․ Լևոն Մարկոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը

-Պարոն Մարկոս, վստահաբար հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Որքանո՞վ է Ռուսաստանի հայկական համայնքն աջակցում  հայաստանյան ընդդիմադիր շարժմանը։

-Իհարկե, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և ոչ միայն ես եմ հետևում, այլ ամբողջ համայնքը։ Ես այսօր Հայաստանում ծավալվող հանրահավաքների հեղինակներին կարող եմ ասել՝ դադարեցրեք այս «բազարը», սա  Սերժի և Ռոբերտի կողմից հրահրված «բազար» է։ Ես ցավում եմ, որ նրանք մինչ այս պահը պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ վաղուց պետք է պատասխանատվության ենթարկված լինեին: Այդքան մարդ սպանվեց նրանց օրոք, այդքան թալան, բայց նրանք պատասխանատվության այդպես էլ չենթարկվեցին։ Պետությունը պետք է դառնա պետություն, ոչ թե գողերի և ավազակների հանգրվան։ Երբ նրանք պատասխանատվության ենթարկվեն, Հայաստանն էլ Հայաստան կդառնա։ Նրանց զգուշացրել եմ՝ ինձնից գողացածը բերեք հետ տվեք, մինչև հիմա նրանք խաղեր են տալիս։ Բոլորը հետևում են զարգացումներին, սրանք կեղտոտ խաղեր են։ Բոլորը ուզում են, որ նրանք շուտ հանդարտվեն և այս բազարը շատ շուտ ավարտվի։

-Հայտարարում են, թե եկել են փրկելու Արցախը, թե թույլ չեն տալու Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։

-Սերժի ու Քոչարյանի նպատակն իշխանությունը վերցնելն է, այդքան գողացան տարան, և ոչ միայն ինձնից, այլ շատերից են գողացել, Սերժը, Ռոբերտը և Տիգրան Սարգսյանը։ Ինչ են փորձում նրանք խառնել իրար։ Եվ բոլորը շատ լավ հասկանում են՝ որն է նրանց նպատակը, նրանք չեն կարող մեր աջակցությունն ունենալ։ Իրենց նպատակը ազնիվ չէ, հեղաշրջում են ուզում, ոչ թե Արցախը, նորից փողեր են ուզում գողանալ։ Իրենք պետք է լավ մտածեն՝ ինչ են անում:

– Գիտենք, որ երկար ժամանակ պայքարում եք տարիներ առաջ ձեզնից գողացածը հետ բերելու համար, հարուցվել է քրեական գործ: Արդյոք այդ գործով նոր զարգացումներ կան, հարցաքննություններ եղե՞լ են:

Ոչ մի նորություն դեռ չկա, սակայն համոզված եմ՝ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը պատասխան են տալու: Չորս տարվա մեջ իմ գործերից ոչ մի նորություն չկա, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ես իմ գումարները ներդրել եմ, ինձ խաբել են։ Սա կոչվում է թշնամություն:

Ինչ վերցրել է Սերժը, տվել է իր մարդկանց, նրանց տակն է հիմա։ Իմ հետ էլ իբր ընկերություն էին անում, զենքեր էի բերում այն ժամանակ, օդանավեր էինք տալիս, որ Երևան-Մոսկվա թռչեն։ Այս իշխանության թուլությունն էր, որ մինչև հիմա իրենց արածների պատասխանը չեն տվել։ Այդքան սպանություններ, այդքան թալան, զրո պատասխան։ Քանի նրանք պատասխանատվության չեն ենթարկվել, ներդրումներ չեն լինի:

Դաշնակցականներն էլ նույն խաղի մեջ են: Միայն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է նստած, ուրիշ մեկը նստած չէ, պատժված չէ: Այսօր էլ թալանչիները ցույցեր են կազմակերպում, բայց մեկ է, բոլորը ամեն բան գիտեն: Ո՞վ պետք է միանա այս պայքարին, ոչ մեկը նրանց չի աջակցում:

Որքանո՞վ է այս  լավածությունը խանգարում Հայաստանում ներդրումներին։

Ներդրումներ չեն լինի, մինչև գողերին ու ավազակներին պատասխանատվության չկանչեն։ 2000-ականների սկզբին Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ Մոսկվա է եկել, ինձ առաջարկել է ձեռք բերել Հայաստանի մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական օբյեկտներ, որոնք այն ժամանակ փաստացի արդեն «խորտակվել էին» ու տնտեսական ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում: Ինձ համոզեցին գնել սնանկություն ապրող «Կրեդիտ-Երևան» բանկը: Ես ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ, դարձա բանկի սեփականատեր, սակայն պարզվեց, որ բանկն արդեն սնանկացած էր: Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր, որ այդ բանկը սնանկացած է,  գիտեր նաև Տիգրան Սարգսյանը, բայց արեցին իրենց սև գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում