Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Արևմուտքը Ուկրաինա ուղիղ մուտքի շեմին. հավանական սցենարները

Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդները հայտարարել են Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակ թույլ չտալու հաստատակամության և այդ հարցում միասնության մասին: Նրանք այդ մասին հայտարարել են մայիսի 8-ին տեղի ունեցած Վեհաժողովի արդյունքում: Նրանք հայտարարել են նաև ռուսական էներգակիրներից կախվածությունը աստիճանաբար հաղթահարելու հաստատակամության մասին, ընդ որում խոսելով նաև այսպես ասած էկոլոգիապես մաքուր կամ կանաչ էներգիայի անցնելու հաստատակամության մասին: Այլ կերպ ասած, Մեծ Յոթնյակի երկրները դնում են գործնականում երկու տարբեր խնդիր, կամ խոսում, ակնարկում դրանց մասին: Մեկը Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանին անհաջողության մատնելու ռազմավարական խնդիրն է, մյուսը լայն իմաստով «էներգաանկախության» խնդիրը, որովհետև էկոլոգիապես մաքուր էներգետիկայի անցնելու մասին հռչակումը, համենայն դեպս ըստ տրամաբանության, վերաբերում է ոչ միայն ռուսական էներգակիրներից անկախությանը: Ի վերջո, դա նշանակում է նաև որոշակի անկախություն էներգակիր արտահանող  այլ ուղղություններից, նավթարդյունաբերող և գազամատակարար այլ երկրներից: Իհարկե, պետք է նկատել սակայն, որ երկրորդ հանգամանքը բավականին հեռու ռազմավարության խնդիր է, որովհետև տեսանելի ապագայում հազիվ թե հնարավոր լինի լուծել անգամ ռուսական էներգակիրներից կախվածությունը հաղթահարելու խնդիրը, ուր մնաց «անկախացնել» Եվրաատլանտյան համակարգը նաև այլ նավթի ու գազի այլ աղբյուրներից, որոնց մեծ մասն իհարկե այսպես ասած Եվրաատլանտյան արժեհամակարգից դուրս երկրներ են, թեև այդ թվում են նաև այդ համակարգի հետ գործընկեր, անգամ ԱՄՆ՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ ունեցողներ: Սակայն, դա իր հերթին նշանակում է, որ «անկախանալով» նրանց ռեսուրսային հնարավորությունից, Արևմուտքը ձգտում է հասնել առավել մեծ քաղաքական ազդեցության, այլ ոչ կապերը խզելուն:

Կապերը խզելու քաղաքականություն առայժմ վարվում է Ռուսաստանի հանդեպ, ընդ որում հայտարարությունների մակարդակով ավելի ու ավելի կոշտ: Մասնավորապես, Արևմուտքը մի կողմից խոսում է, որ պատերազմում է Ուկրաինան և իրենք որևէ կերպ մտադիր չեն ներգրավվել պատերազմին, մյուս կողմից վերջին շրջանում առավել քան պարզ ու բաց տեքստով խոսվում է, որ ունեն Ռուսաստանի հաջողություն թույլ չտալու նպատակ և գնում են դրան: Մինչդեռ, պարզից էլ պարզ է, որ Ուկրաինան՝ չնայած այդ ժողովրդի և զինուժի հաստատակամությանն ու հայրենասիրությանը, միայնակ ի զորու չէ կասեցնել Ռուսաստանին և դա կարող է անել միայն Արևւմևտքի սպառազինական, ֆինանսական և անգամ մարդկային օգնության շնորհիվ: Հետևաբար, ըստ էության ավելի ու ավելի պարզ երևակվում է այն, որ Ուկրաինայում պատերազմը ՌԴ և Արևմուտքի միջև է, ու իրավիճակը կարծես թե  բավականին «սահուն» կերպով գնում է դրա արձանագրմանը: Հարցը մնում է այն, թե ինչ ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի պայմաններում է արձանագրվելու այդ իրողությունը, և ի՞նչ է լինելու շարունակությունը, երբ գործնականում արդեն բաց տեքստով կխոսվի նաև այն մասին, որ Արևմուտքը առկա է ուկրաինական պատերազմում ոչ միայն անուղակի՝ օգնության, այլ նաև ուղիղ իմաստով: Համենայնդեպս, իրավիճակը կարծես թե մոտենում է դրան, արևմտյան երկրները կարծես թե «գալիս» են այդ «արձանագրմանը»:

Դրանից հետո թերևս կմնա երեք տարբերակ: Կամ ՆԱՏՕ և Ռուսաստան Ուկրաինայի տարածքում արդեն գալով ուղիղ բախման՝ կկանգնեն, և դա կնշանակի Ուկրաինայի տարածքով որոշակի նոր բաժանարար գծի ձևավորում, ու այդտեղ է հարցը, թե հատկապես ռազմաճակատային ի՞նչ գծի պայմաններում տեղի կունենա Արևմուտքի այդ «ուղիղ» մուտքի արձանագրումը: Կամ Ուկրաինայի տարածքը կվերածվի Ռուսաստան-Արևմուտք ուղիղ պատերազմի թատերաբեմի, որտեղ կլինի չբարձրաձայնված պայմանավորվածություն՝ Ուկրաինայի տարածքից պատերազմը դուրս չհանելու մասին, միաժամանակ սակայն կռվելով այնքան, մինչև կամ ՆԱՏՕ-ն դուրս կբերի այդ տարածքից Ռուսաստանին, կամ հակառակը՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին: Կամ իրավիճակը դուրս կգա նաև Ուկրաինայի տարածքից և գործնականում արդեն կստանա բառի բուն իմաստով համաշխարհային պատերազմի բնույթ, ընդհուպ միջուկային զինանոցի գործածման գերիրական վտանգով: Որն է երեք հիմնական հավանական այդ սցենարներից առավել իրատեսական, ասելը բնականաբար բարդ է, առավել ևս, որ հնարավոր տարբերակները անշուշտ չեն սահմանափակվում հենց այդ երեքով: Սակայն այդ ֆոնին անշուշտ մեզ համար չափազանց արդիական է դառնում նաև այդ իրողությունների ազդեցությամբ արցախյան, հայ-ադրբեջանական խնդրին առնչվող զարգացումների հնարավոր սցենարային շրջանակը, բայց Հայաստանում իրադարձություններն առայժմ զարգանում են կրկեսային սցենարի տրամաբանությամբ, ընդ որում ավելի շուտ ծաղրածուական համարների առատությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում