Thursday, 18 04 2024
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Արցախում վտանգները հաշվի չեն առել, տեղի ունեցածը զորիբալայանական քծնանքի փորձ է առ Ռուսաստան

Այն, որ պատերազմից հետո Արցախում մեծացել  են պրոռուսական տրամադրությունները՝ զարմանալի չէ և գուցե ռուս խաղաղապահների ու անվտանգային երաշխիքների կոնտեքստում դա ունի օբյետիվ պատճառներ։

Սակայն երբեմն Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, իշխանությունների ու մերձիշխանական խմբավորումների անթաքույց շողոքորթումը Մոսկվային անցնում են թույլատրելիի բոլոր սահմանները՝ հատկապես երբ համապատասխան մոտեցում Ռուսաստանից չենք տեսնում։ Ու դրանք հատկապես ընդգծվում են Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

Հայաստանում, այսպես կոչված,  ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն առավոտից երեկո զբաղված են Արցախի դրոշն այստեղ-այնտեղ բարձրացնելով, սակայն հարց է առաջանում՝ ինչքանով է դա պատահական, արդյոք դա անում են Արցախի հանդեպ սիրուց ու հայրենասիրությունից դրդրված, թե այստեղ նորից խոսում են Ռուսաստանի հանդեպ նրանց հիվանդագին մոլուցքներն ու Ռուսաստանի հետ միութենական պետություն դառնալու ցանկությունները։  Չէ՞ որ Արցախը պատերազմից հետո դիտարկվում է որպես ռուսական ազդեցության գոտի, Արցախում իրենց փրկությունը տեսնում են Ռուսաստանին միանալու մեջ։ Արդյոք ընդդիմադիրները Արցախի դրոշը հենց այս կոնտեքստում չեն ամենուր փակցնում։

Համացանցում տարածվում է Մայիսի 9-ի կապակցությամբ Խորհրդային միության դրոշով Արցախում անցկացված բազամամարդ երթը։ Օգտատերերն ազնիվ հարցադրում են անում՝ արդյոք սրա համար են զոհվել մեր 4000 եղբայրները։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ բանական մարդ Ստեփանակերտում տեղի ունեցած երթը չի կարող դրական գնահատել․ «Սովետական խորհրդանիշների դուրսհանումն ակնհայտ սադրանք պարունակող գործողություններ են։ Մեծ հավանականությամբ Արցախում այդպիսով փորձել են ռևերանս անել դեպի Ռուսաստան, Ռուսատսանի ներկա կառավարությունը, բայց  հաշվի չեն առել միջազգային իրավիճակը, նշված խորհրդանիշների նկատմամբ միջազգային վերաբերմունքը։ Սա կարող է լուրջ վնաս հասցնել Հայաստանի դիրքերին բանակցային գործընթացում և ընդհնարապես Արցախի հետ կապված բոլոր գործընթացներում»,-նշեց նա։

Ըստ Ղևոնդյանի՝  լավ կլիներ, որ Խորհրդային խորհրդանիշների փոխարեն գոնե ռուսական խորհրդանիշներ լինեին՝ ռուսական դրոշ և այլն․ «Դա միջազգային հանրության կողմից ավելի լավ կընդունվեր, քան այն ինչ տեղի է ունեցել։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Արցախի նախկին պաշտոնյաներին, որոնք վերջերս տարբեր հայտարարություններով հանդես եկան, որոնցից մեկն  էլ Աշոտ Ղուլյանն էր, խորհուրդ կտայի, որպեսզի Արցախի դրոշը Երևանում և Հայաստանի մարզերում տնկելու հետ մեկտեղ, գոնե Ստեփանակերտում էլ փորձեին դնել ու խորհրդային սիմվոլիկայի կողքին  Արցախի դրոշն էլ երևար։Իսկ Ստեփանակերտում ծավալված երկար պաստառն էլ լավ կլիներ, որպեսզի բացի Գեորգևյան ժամապավենից, գոնե դրան հավասար Արցախի դրոշ պարունակեր։ Եվ ոչ թե մի անկյունում ծվարեր Արցախի դրոշը և այսպսիով ցույց տային, որ ինչ-որ կերպ հիշել են նաև Արցախը»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  դժվար է պատկերացնել, թե Արցախում տեղի ունեցող երթի հեղինակների գլխում ինչ է կատարվում․ «Այդ խելքով էլ պետական հարցերով են զբաղվում, դրա համար էլ այս վիճակն է։ Սա պարզապես զորիբալայանական քծնանքի փորձ է առ Ռուսաստան՝ առանց հաշվի առնելու, որ այդ գաղափարները մեռած են, բայց թաղած չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը չի բացառում, որ այս օրերին Արցախի դրոշ փակցնողները ևս  հեռահար նպատակներ ունեն․ «Արցախի դրոշը տնգող բրիգադի հենց Ռուսաստանը նկատի ունի»,- նշեց  մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանությունն այս օրով անտերության է մատնել իրավիճակը երկրի ներսում և դրա համար էլ ռուսական ագենտուրան վխտում է փողոցներում՝ Մոսկվայի դիրիժորությամբ։

Հ․ Գ․ Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենց փոխանցել են, թե Ստեփանակերտում այսօրվա երթին սովետական դրոշի ու «Z» և «V» տառերով պաստառների առկայությունը Արցախի ռուսական համայնքի նախաձեռնությունն է․ «Նշեմ, որ պատերազմի ավարտից հետո Արցախի ռուսական համայնքի դերը արհեստականորեն ուռճացվել է, և հիմա նրանք շատ ավելի ակտիվ են, քան մինչպատերազմական շրջանում: Սա մեղմացնող հանգամանք է, բայց ապագայում Արցախի իշխանությունները պետք է կանխարգելեն նմանատիպ նախաձեռնությունները: Նախաձեռնությունը ռուսական համայնքինն է, սակայն իմիջային հարվածը Արցախն է ստացել»,-մասնավորապես գրել է քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում