«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի խոսքով՝ գործ ունենք անօրակարգ, անբովանդակ քաղաքական ուժերի հրապարակային դեգերումների հետ, որի վախճանը ֆիասկոն է․ «Այս գործունեությունը բերելու է մի հանգուցալուծման, որ նրանց ժողովուրդը քվե չի տա: Քաղաքական կյանքի այլասերմամբ զբաղվածները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ»:
Նորիկյանի պատկերացրած խաղի կանոններն են՝ Հայաստանում քաղաքական սպանությամբ հարց լուծող սուբյեկտները քաղաքականությամբ չեն զբաղվելու․ «Պետք է կարմիր գծեր սահմանել քաղաքականության մեջ: Կոռուպցիայի ու թալանի մեջ թաթախված մարդիկ դուրս են եկել փողոց հայրենիք փրկելու: Հստակ պետք է լինի՝ այլևս փողոցով իշխանության գալու ռեսուրսները հայաստանում պետք է համարել սպառված»: