Sunday, 26 06 2022
12:00
Կապահովենք, որ ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցները ցավոտ լինեն, Լիտվայի նախագահը ՌԴ-ի մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:30
Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական նավթի գնումները
Վարչապետը առցանց ասուլիս կտա
11:00
Չինական Chery-ն Ռուսաստանում կսկսի վաճառել Omoda բրենդի ավտոմեքենաներ
10:45
Ջոնսոնը չի բացառում ուկրաինացի անօրինական փախստականների արտաքսումը Ռուանդա
Անկարան  նորից «սիրաշահում է» Մոսկվային,  բայց իր խնդիրը ոչ թե Շվեդիան ու Ֆինլանդիան են, այլ ԱՄՆ-ն
10:24
COVID-պատվաստումը 20 միլիոն մահ Է կանխել 2021 թվականին. The Lancet
Արտարժույթի տատանման պատճառով կամ պայմանագրերը պետք է խզել, կամ աշխատել ֆինանսապես տուժելով
10:09
Քիմ Քարդաշյանը հաշտվել է ռեպեր ամուսնու հետ
Կարտոֆիլը 200-250 դրամից ավելի չի էժանանա
09:45
Իտալիայում հրապարակել են 20 առավել թանկացած սննդամթերքների ցուցակը
09:30
Ամենամեծ բակտերիան՝ Կարիբյան մանգրովի ճահճում
ՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է Ստեփանակերտը՝ որպես առանձնացված բնակավայր
Մեր Իրանը ձեր Ռուսաստանին վնաս չի․ գազային պատերազմների պայթյունավտանգ մեկնարկը
00:00
Նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը՝ Թբիլիսիում «Տուն, դեպի Եվրոպա» հանրահավաքի մասնակիցներին
Վեց ամսից Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա․ ԵԽ պատգամավոր
Պուտինի հայտարարությունը՝ Միութենական պետության վերաբերյալ
23:22
Ուկրաինացի զինվորականները 3 բալիստիկ հրթիռ են արձակել ռուսական դիրքերի ուղղությամբ
Ֆրունզե Դովլաթյանի անձնական փաստաթղթերն ու նամակները ժամանակավորապես կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարանում
23:00
Խարկովում բնակելի շենքից ռումբ են հանել
Իսրայելցի զինվորները պաղեստինցի դեռահասի են սպանել
22:30
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները
Ժառանգել ենք այնպիսի հարստություն, որը մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստն է. Կապանի այցեքարտ Վահանավանքը 1111 տարեկան է
ՌԱԿ-ը հավատարիմ է ազգային ծառայության իր ուխտին. հայրենասիրությունը ենթադրում է նվիրում. Էսքիջյան
Լավրովը ասում է այն, ինչին հասել են Մոսկվան ու Բաքուն 44-օրյայից հետո
Բոլորս պետք է երաշխավորենք հիմնադրամի թափանցիկ, հաշվետու և հրապարակային աշխատելաոճը. ՀՀ նախագահ
ՌԱԿ-ը հայրենի իշխանության հզոր հենարանն է Սփյուռքում. Միքայել Խարապյան
Հայաստանի վրա մշակութային էքսպանսիայի վտանգը հյուսիսից է
Դպրոցներից մեկում գողություն է կատարվել, արարքի հեղինակը վնասել է լաբորատորիաների սարքերը. Ժաննա Անդրեասյան

Մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Այս մասին եռատոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը: Մեծ Հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ: Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի»,- նշված է ուղերձում:

Արցախի պետնախարարը վստահ է՝ քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի:

«Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը: Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու»,- ասված է Բեգլարյանի ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում