Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եղեգնաձորի թիմը Եվրոպայո՞ւմ․ «Մաստեր կլաս» «Հանրապետականում»

Եղեգնաձորի «Նորավանքը» նվաճեց Հայաստանի գավաթը, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում 2։0 հաշվով առավելության հասնելով Երևանի «Ուրարտուի» նկատմամբ։ «Նորավանքն» առաջին անգամ մասնակցեց գավաթի խաղարկությանը ըստ էության գրանցելով ֆանտաստիկ արդյունք։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը գավաթային բոլոր հանդիպումներում ցույց տվեց գրագետ և դինամիկ ֆուտբոլ։ Եզրափակիչ մրցավեճում ևս Եղեգնաձորի թիմը գործելով շատ ավելի մոտիվացված «Ուրարտուին» գերազանցեց խաղային բոլոր առումներով։ Նշենք, որ «Ուրարտուն» հայկական ամենակայացած և ֆինանսապես կայուն թիմերից է։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի այս թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհաուր արժեքը կազմում է 4․9 միլիոն եվրո։ Անհամեմատ ավելի համեստ միջոցներ ունեցող «Նորավանքը» ապացուցեց, որ ֆուտբոլում դոմինանտն այնուամենայնիվ ֆինանսները չեն։

Ունենալով հինանալի մարզաբազա, մանկապատանեկան թիմեր և այլ ինֆրաստրուկտուրաներ ռուսաստանաբնակ գործարար Ջևան Չելոյանցին ոչ մի կերպ չի հաջողվում ստեղծել մարտունակ կոլեկտիվ։ Վերջին տարիներին «Ուրարտուին» չի հաջողվել նշանակալի արդյունք գրանցել ոչ Հայաստանում, ոչ էլ եվրագավաթների խաղարկություններում։ Ավարտին մոտեցող Հայաստանի առաջնությունում «Ուրարտուն» միայն 6-րդ հորիզոնականում է հնարավորություն չունի մրցանակային եռյակում հայտնվելու։ Կարծում ենք հետևություններ անելու ժամանական է։ Եթե կարճ նկարագրենք Հայաստանի գավաթի եզրափակիչը ապա պետք է նշենք, որ Վահե Գևորգյանը իրական «մաստեր կլաս» ցույց տվեց։ «Հանդիպումը լավ սկսեցինք։ Նախապես գիտեինք, որ մրցակիցը գնդակի վերահսկմանը շատ լուրջ է վերաբերվում։ Արդեն 30-40-րդ վայրկյանին գոլ խփելու հնարավորություն ունեցանք, սակայն չկարողացանք այն օգտագործել։ Մենք ստանդարտ դիրքերի վրա շատ էինք աշխատել, ուրախ եմ, որ այդ դիրքից գոլ խփեցինք։Երկրորդ կեսում զգացնել տվեց մեր թիմի հոգնածությունը, երկու թիմն էլ նույն գրաֆիկով է խաղում նույն առաջնությանը, բայց նրանց ունեցած ակադեմիան ու երկրորդ թիմը առավելություն է տալիս ։ Ունեինք նաև վնասվածքներ, շնորհակալ եմ այն ֆուտբոլիստներին, որոնք վնասվածքներով խաղացին այսօր։ Մենք շատ լավ պաշտպանվեցինք, Հենրի Ավագյանը փայլուն գործեց դարպասում։Կարող էինք 3-րդ գոլն էլ խփել, բայց 2։0-ն էլ հաշիվ է, որը մեզ գավաթակիր է դարձնում։ Կարծում եմ՝ շատ արժանի ենք այս հաղթանակին։Գրաֆիկը շատ խիտ է, ու ֆուտբոլիստների համար խաղալը շատ դժվար է, բայց նաև հետաքրքիր է, չեմ դժգոհում։Պատշաճ կպատրաստվենք մեր մյուս խաղին, որը 3 օրից է։ Շատ դժվար է, երբ դարձել ես գավաթակիր, բայց 3 օրից խաղ ունես։Ցանկացած եզրափակիչ թիմը հաղթում է առաջին հերթին հոգեբանական գործոնի շնորհիվ։ Ընդմիջմանը ասել եմ, որ երկրորդ կեսի առաջին 15 րոպեն մեզ համար ամենադժվարն է լինելու, մեծ ճնշում է լինելու, որից մենք պետք է խուսափենք հենց նրանց կիսադաշտում։ 70-րդ րոպեից ևս 3-4 րոպե նրանք մեծ ճնշում գործադրեցին, որից հետո մենք փոփոխություններ կատարեցինք ու խաղը հավասարվեց»,- հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վահե Գևորգյանը։

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը պարտության հիմնական պատճառ է համարում գոլային պահերի չօգտագործելը․ «Առաջին կեսում ինչ-որ մի տեղ կար լարավածություն: Դրան գումարվել էր գնդակի շատ արագ լինելը կապված անձրևի հետ: Երկուսի համադրման արդյունքում կորցնում էինք գնդակներ: Պահ էլ ունեցանք, չկարողացանք օգտագործել: «Նորավանքն» իր հնարավորությունը օգտագործեց: Երկրորդ կեսը մեր տիրապետության տակ էր, բայց մեր բազմաթիվ պահերը կրկին չկարողացանք օգտագործել, բայց ֆուտբոլն այն խաղն է, որ հաղթելու համար պետք է գոլ խփես: Մրցակիցը դա արեց ու հասավ արդյունքի: Շնորհավորում եմ «Նորավանքին» հաղթանակի առթիվ»։ Ինչևէ, «Նորավանքը» իրավունք ստացավ մեր եկիրը ներկայացնելու ամռանը մեկնարկելիք Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։

Նշենք սակայն, որ Եղեգնաձորը ներկայացնող ակումբն ընդամենը երկու տարվա պատմություբ ունի։ Ըստ այդմ թիմը հնարավոր է չստանա եվրագավաթներին մասնակցելու արտոնագիր։ Ակումբը պաշտոնական նամակ է հղել ՈՒԵՖԱ խնդրելով ընդառաջելու և հնարավորություն տակ մասնակցելու Կոնֆերենցիաների լիգային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում