Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Իրավունք չունենք ընկճվելու, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը․ ԱՀ պաշտպանության նախարար

ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանն ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Ուղերձը՝ ստորև

«Հարգելի զինակիցներ,

սիրելի հայրենակիցներ,

Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայիսի 9-ը՝ մեր տոնացույցի պայծառ օրերից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշիի ազատագրման ու ՊԲ օրը, մենք դիմավորում ենք մթագնված տրամադրությամբ: Պատճառները, անշուշտ, հայտնի են բոլորիս, սակայն ճշմարիտ է նաև, որ 44 -օրյա պատերազմի արդյունքում ունեցած ցավալի կորուստները չեն նսեմացնում հայ ժողովրդի վիթխարի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում և 1992 թ. Մայիսի 9-ին հայկական ոգու, հայ ռազմիկի կերտած փառավոր հաղթանակը Շուշիում:

Մեծ հայրենականի սկզբնական շրջանում կամ այն ծանր օրերին, երբ Ադրբեջանը ձեռնամուխ էր եղել տխրահռչակ «Կոլցո» գործողության իրականացմանը, դժվար էր պատկերացնել, որ կործանարար հարվածներ կրող Խորհրդային բանակը հաղթանակի դրոշ կբարձրացնի Բեռլինում, իսկ հայրենիքի պաշտպանության զինվորը դարձած դեռ երեկվա խաղաղ բնակիչը շուտով ազատագրելու է Շուշին:

Երկու հաղթանակներն էլ հնարավոր դարձան հավաքական ամուր կամքի, անհրաժեշտ պահին կարևոր նպատակների շուրջ համախմբվելու ունակության, մարտադաշտում ցուցաբերած անձնազոհության ու հերոսության, թիկունքում շուրջօրյա ռեժիմով կատարվող հետևողական, ծանր աշխատանքի շնորհիվ:

Հիմա նորից եկել է այդ որակները դրսևորելու ժամանակը: Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը հարգելու լավագույն ուղին նրանց երազանքների երկիրը կառուցելն է: Այդ ճանապարհին մենք իրավունք չունենք ընկճվելու կամ հուսահատվելու, թափված արյան որևէ կաթիլն իմաստազրկված չէ, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը: Մենք մնում ենք հաստատակամ և վճռական մեր համազգային նպատակներն ու իղձերն իրականություն դարձնելու հարցում:

Սիրելի հայրենակիցներ,

ազատագրման գործողության մասնակիցներին և մեր զոհված զինակիցների ընտանիքներին: Ձեր և ձեր հարազատների կատարածը մեզ պարտավորեցնում է անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնա նրանց և բոլորիս պատկերացրած ապագան:

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ կատարում են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ՝ պաշտպանում են նրա սահմանները:

Շնորհավորում եմ բոլորիս:

Վստահ եմ, որ մեր հաղթանակները դեռ առջևում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում