Tuesday, 16 04 2024
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք

Եթե անգամ Երևանի ու Բաքվի միջև փաստաթուղթ կնքվի, այն ունակ չի լինելու կողմերին ապահովագրել սպասվող ցնցումներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

Այս օրերին լայնորեն քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Ի պատասխան Ադրբեջանի 5 կետանոց առաջարկների, Հայաստանը ներակայացրել է 6 կետանոց առաջարկներ։ Ինչքանո՞վ եք նման պայմանագրի կնքումն իրատեսական համարում։

Ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի ղեկավարները պատկերացում չունեն, թե ինչպիսի իրավիճակ է ձևավորվելու մեր և հարակից տարածաշրջաններում տառացիորեն վեց ամիս հետո: Հարավային Կովկասում ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է ու տևական ժամանակ է պահանջվելու երկարաժամկետ խաղաղությունն ապահովող նոր բալանսը ձևավորելու համար: Եթե անգամ այսօր որևէ փաստաթուղթ կնքվի էլ Բաքվի ու Երևանի միջև այն ունակ չի լինելու ապահովագրել կողմերին սպասվող ցնցումներից: Ցանկացած միջպետական փաստաթուղթ կոչված է իրավական մակարդակում ֆիքսել հարաբերությունների կոնկրետ մակարդակ և բովանդակություն: Շարունակական փոփոխությունների ժամանակահատվածում նման ֆիքսումն անիմաստ է: Այդուհանդերձ, տեսականորեն, բանակցություններն ինքնին, այս փուլում ուժային գործողությունները զսպող, կանխող գործոն են:

Եթե կնքվում է խաղաղության պայմանագիր, ի՞նչ ճակատագիր կունենան ռուս խաղաղապահները, ինչքանո՞վ նրանց անհրաժեշտությունը կլինի։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, մոտ ժամանակներս կնքվելու դեպքում, դժվար թե Արցախին վերաբերվող առանձին դրույթներ պարունակի՝ Ադրբեջանի օրենսդրության համաձայն Լեռնային Ղարաբաղ անվանումը կրող վարչատարածքային միավոր գոյություն չունի: Բաքուն, լավագույն դեպքում, կարող է խոսել Ադրբեջանի հայազգի քաղաքացիների իրավունքների ապահովման պետական երաշխիքների մասին, անկախ կոնկրետ տարածքում նրանց բնակվելու փաստից: Ինձ մտահոգում է այն, որ ՀՀ գործող իշխանություններն այս կարգի հարցերի հետ գործ ունենալու համար անհրաժեշտ փորձառությունն ու, նաև, հավանաբար, գիտելիքները չունեն: Ռուս խաղաղապահների ներկայությունն էլ հենց այս պատճառով կախված է լինելու ոչ թե հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրվել-չստորագրվելուց, այլ Ադրբեջանի այս կամ այն տարածքում պաշտպանության կարիք ունեցող հայկական բնակչության առկայությունից:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե անկլավների հարցում երկու կողմն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը լուռ են։ Նա նաև չի բացառել այն տարբերակը, որ հայկական անկլավը լինի Ադրբեջանի, իսկ ադրբեջանականները՝ Հայաստանի կազմում։ Դա հնարավո՞ր տարբերակ է։

Եթե կողմերի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվի խորհրդային վերջին վարչատարածքային քարտեզների հիման վրա, ապա անկլավների փոխանակումը հնարավոր է: Բայց դա այն դեպքում, եթե, օրինակ, Ադրբեջանի համար առաջնային իրապես կլինի խաղաղություն ապահովող սահմանների կոֆիգուրացիան և նա սահմաններ գծելը պատրվակ չի դարձնի հարձակվողական նոր հարմար բնագիծ ստեղծելու համար:

Խոսելով ԼՂ կարգավիճակի մասին, Գրիգորյանն ասել է, որ առաջնայինը արցախահայերի անվտանգությունն է, նշել է, որ եթե տեսնեն՝ անվտանգությունն ապահովում է, կհամաձայնեն, սակայն չի հստակեցրել, թե ինչին։ Արդյոք խոսք է գնում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարի մասին։

Հայաստանյան պաշտոնյաները որևէ որոշակի դիրքորոշում այս հարցում պաշտպանել չեն կարող: Ի՞նչ են անելու, եթե Ադրբեջանի դիրքորոշմանը չհամաձայնեն: Հրաժարվելու՞ են խաղաղության օրակարգից: Չեմ կարծում: Առավել ևս, որ արցախահայության անվտանգության երաշխավորն այժմ ռուս խաղաղապահներն են: Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ընդունի, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անվանմամբ վարչատարածքային միավոր գոյություն չունի:

Այս օրերին Արցախը փրկելու կարգախոսներով փողոց դուրս եկած ընդդիմությունը օգնու՞մ, թե՞ խանգարում է իշխանություններին՝ հնարավոր լուծումների գնալու իմաստով։

Ընդդիմությունը փողոց է ելել իշխանափոխության պահանջով ու եթե հասնի իր նպատակին՝ ինքն է ստիպված լինելու պատասխանել այն պահանջներին, որոնք այժմ դրված են գործող իշխանության առջև: Կուզեի նախապես տեղյակ լինել, թե ինչ են պատրաստվում անել Արցախի խնդրի հայանպաստ լուծումն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում