Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ընդդիմությունը Մոսկվայից պատվեր ունի՝ երկիրը պահել ապակայուն

Նախօրեին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․«Մեզ բոլորին պետք է արդյունք, և այն ճանապարհային քարտեզը, որ այստեղից հնչեցրել ենք, հերթով իրականացնելով գնալու ենք։ Մենք մեր գործի 60-70 տոկոսն իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը, գնում ենք առաջ»։ Խոսելով ծրագրերի մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ որոշել են գնալ մարզեր, սկսում են Վանաձորից։

Ինչու ընդդիմությունը որոշեց գնալ մարզեր, երբ նպատակը մայրաքաղաքաի պարալիզացումն էր։ ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Դե իրենք տեսան, որ Երևանում լրիվ ձախողվել են, ինչը հասկանալի է, որովհետև գողապետությունն իր պարագլուխներով գրոհում է իշխանության դեմ՝ իհարկե Ռուսաստանի գլխավորությամբ: Բայց սա ժողովրդի մեջ հաջողություն չէր կարող ունենալ, որովհետև իրենց բունտը խռովություն է, իսկ խռովությունը սոցիալական բազա չունի: Որքան էլ ժողովուրդը դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, ինձնից, ձեզնից, ինքը իմաստնություն ունի, նա տեսնում է, որ կողոպտիչները եկել են հանձնարարություն կատարելու նպատակով: Երկրորդը, մարդիկ հասկանում են, որ սա հեղաշրջման փորձ է, որը բացառապես Ռուսաստանին է ձեռնտու և Ալիևին, և իրենց, որովհետև ուզում են պատասխանատվությունից փախչել: Հիմա պետք է փորձեն դեմքները փրկել, իբր դեմք ունեն: Իրենք հույս ունեն մարզեր գնալ, այնտեղ աջակցություն ստանալ, գրոհը շարունակել: Բայց մարզերն իրենց չեն աջակցելու, մարզերում ավելի խայտառակ են լինելու, որովհետև մարզերի ժողովուրդն ավելի իներտ է և կասկածամիտ, իրենց դեպքում հիմնավոր կասկածամիտ: Նրանք Հայաստանում անելիք չունեն: Խորհրդարանում էլ չկարողացավ ապակայունացնել, որովհետև ոչինչ չունեն ասելու: Միայն ասում են՝ «Նիկոլ հեռացիր», Նիկոլն էլ չի հեռանում ու լավ է անում, չի էլ հեռանալու, եկեք ընտրություններով հաղթեք: Իրենք որևէ շանս չունեն հաջողելու»,-ասաց Շիրինյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ, այսպես կոչված, ընդդիմությունը Մոսկվայից պատվեր  ունի՝ երկիրը պահել ապակայուն. «Իրենք պատերազմից հետո անընդհատ փորձում են ապակայունացնել իրավիճակը, բայց ժողովուրդը հասկացավ և ընտրություններում չեղավ այն, ինչ իրենք ուզում էին, որ լինի: Փորձեցին Արցախով ապակայունացնել, պարզվեց Քարագլուխը զիջելու գործին իրենք մասնակից են: Հետո գնում էին Արցախ դրոշ տնկելու, բայց ռուս խաղաղապահները հետ շպրտեցին: Դրանից հետո փոխանակ գնային ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անեին, եկել Երևանում վրաններ են դրել: Հիմա իրենց խնդիրն իրավիճակն ապակայուն պահելն է: Իրենք հաջողելու շանս չունեն, մարելու է գնա, բայց այստեղ Ռուսաստանը ունի մի խնդիր, որը փորձել է աշխարհի տարբեր երկրներում, երկիրն ապակայունացնելու դեպքում, ռուսները կարող էին գալ ասել՝ մենք կգանք կկայունացնենք երկիրը»,-ասաց Լևոն Շիրինյանը:

Հարցին, թե որքանով է ռեալ, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեջ մտած Ռուսաստանը ցանկություն ունի ապակայուն վիճակում պահել Հայաստանը, նա պատասխանեց. «Ռուսաստանը Հայաստանը ապագայում պահելու խնդիր ունի: Ռուսաստանն Ուկրաինայում բացարձակ ձախողվել է և այդ իր տրամադրությունը տարածում է մեր տարածաշրջանում, սրանք էլ հաճույքով տեղավորվում են Ռուսաստանի տակ: Ընդ որում, կայսրության փեշերից կախվել են, ուզում են Հայաստանում պահել: Մանավանդ, իրավիճակն այնպիսին է, որ մենք ժողովրդավարացման և Արևմուտքի հետ մերձեցման լավ առիթ ունենք: Պատմությունը տվել է այդ առիթը:

Կրկնում են, պետությունը կայուն է, իրենք շանս չունեն: Դուք ի՞նչ եք ուզում, հինգերերոդ շարասյուն, դուք ո՞վ եք, որ ուզում եք Հայաստանում կարգ փոխել պարտքերը չվերադարձրած: Քրեական պատասխանատվությունը ձեր վզին է, ի՞նչ եք ուզում էս երկրից: Ժողովուրդը պատերազմից հետո ուզում է վերքերը բուժի, իսկ իրենք վերքերը խորացնում են»:

Լևոն Շիրինյանը պատմեց, որ Լուսակերտում մի գործարան ունի, և օրերս գերմանացիները ցանկացել են այնտեղ ներդրում անել. «Հետո զանգեցին, ասացին՝ չենք գալիս, կայուն չի Հայաստանը: Երևանի փողոցները տեսնողներից ո՞վ կգա Հայաստանում ներդրում անի: Իրենք խոչընդտում են Հայաստանի զարգացմանը, ինչը Ռուսաստանի պատվերն է՝ Հայաստանը պահել ռոբերտասերժական ռեժիմի լոկալ մի կետ: Ժողովրդավարացումն իրենց համար մահ է»,-ասաց Շիրինյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում