Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Վտանգավոր անկախություն. Հայաստանը շո՞ւնչ է քաշում

Հայաստանը շո՞ւնչ է քաշում։ Արտաքին քաղաքական կապանքները թուլացնելու հնարավորությու՞ն ենք ձեռք բերել։ Տպավորությունն այդպիսին է։ Գուցե ներքին քաղաքական օրակարգերը փորձում են թելադրվել դրսից, բայց արտաքին քաղաքականության առումով Հայաստանն ունի իրական շանսեր լայն բացել աչքերն ու չլինել երրորդ պետության անկլավ, ասենք՝ Կալինինգրադի պես։ Սրա վառ ապացույցը ուկրաինական պատերազմից ի վեր Հայաստանի կողմից իրականացվող, փոքրիշատե անկախ դիվանագիտական գործունեությունն է, որը ներառում է ինչպես Եվրոպան, այնպես էլ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Բազմաթիվ այցեր են եղել վերջին երկու ամսվա ընթացքում։ Բելգիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Մերձբալթյան երկրներ, Վրաստան, Հնդկաստան, Գերմանիա, ԱՄՆ․․․ և սա դեռ ամբողջ ցուցակը չէ։ Գուցե սա է այն վառ ապացույցը, որ աշխարհը հարափոփոխ է, իսկ այս փուլում՝ առավել ևս։

Սակայն առավել ուշագրավ է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի թռիչքների հետագիծը, որն ահագին հարցերի պատասխաններ է տալիս ինչպես դաշնակցի հետ հարաբերությունների, այնպես էլ թշնամիների ու գործընկերների հետ շփումների տիրույթում։

Մեր աչքի առաջ ձևավորվող Արևելք-Հայաստան-Արևմուտք համագործակցությունը խոշոր հաշվով մեկնարկեց դեռևս Մարտի վերջին, երբ Միրզոյանը մեկնեց Վրաստան։ Նրան ընդունեցին ամենաբարձր մակարդակով։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանն ասել էր, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և որ այդ հարաբերությունները ամրագրված են անգամ Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում։ Սա ազդակ էր, որ մեկնարկում է մի գործընթաց, որով Հայաստանն ու Վրաստանը պիտի փորձեն համատեղ ջանքերով լուծեն համաշխարհային մարտահրավերներով պայմանավորված տարածաշրջանային խնդիրներն ու միայն երկուստեք խոր գործակցությամբ մեր ռեգիոն կանչեն այն կենտրոններին, որոնք իրենց տնտեսական, քաղաքական ու ռազմավարական ներկայությամբ կկարողանան ապահովել Երևանի ու Թբիլիսիի ինքնիշխանությունն ու պաշտպանության երաշխիքները։

Այս հանդիպումից հետո կայանում ԵԱՀԿ նախագահ Զբիգնև Ռաուի այցը Երևան, ապա Միրզոյանի այցը Եվրոպա։ Այցի Հայտարարված նպատակը ՅՈՒՆԵՍԿՕ-յի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումն էր, բայց Բրյուսելում Միրզոյանը հանդիպեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Ասվում էր, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Այսքանը, ոչ ավել․․․ Այս հանդիպումը երկուստեք կարևոր նշանակություն ուներ, քանի որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է՝ մասնավորապես խաղաղապահ առաքելությունների հարթակներում։ Ինչևէ․․․

Ավելի ուշ, տեղի  ունեցավ Միրզոյանի բացառիկ նշանակության այցը Հնդկաստան։ Այդ այցը ծրագրավորված էր դեռ նախորդ տարի, երբ պատմական այցով Հայաստան ժամանեց Հնդակաստանի արտգործնախարարն ու փաստորեն հայ գործընկերոջը հրավիրեց Նյու Դելի։ Ապրիլի 25-ին արդեն Հայաստանի արտգործնախարարը Հնդկաստանում էր՝ մասնակցելու «Raisina Dialogue» համաժողովին։ Նշեմ, որ այս համաժողովը համանման է Չինական «Մեկ գոտի մեկ նախագիծ» տրասնպորտային մեգանախագծի հետ։ Հնդկաստանն այժմ ձեռնամուխ է լինում իր սեփական լոգիստիկ գեոպոլիտիկ նախագծի իրագործմանը։ Եվ Հայաստանը, փաստորեն, դրանում առանցքային նշանակություն ունի։ Այդ օրերին Միրզոյանը  հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Գործընկերները քննարկեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, և, ինչն ամենակարևորն է, հայ-հնդկական առևտրատնետեսական համագործակցության ակտիվացման ներուժին վերաբերող հարցեր։

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Ուշագրավն այս այցի այն էր, որ Միրզոյանը Մումբայիում մասնակցեց Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։ Սա խոսուն ու հեռանկարային այց էր։ Հայաստանն ամրագրեց սրանով իր պատասխանատվությունը՝ մասնակցել Հնդկական միջանցքի կայացմանը։

Այնուհետև Միրզոյանը մեկնեց ԱՄՆ։ Միրզոյանի այցին զուգահեռ մեր մի շարք պաշտոնյաներ, գրեթե միաժամանակ մեկնեցին Վրաստան։ Թբիլիսի գնաց Պնախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նրանց բոլորին ընդունեցին ամենաբարձր մակարադակով՝ Իրակլի Ղարիբաշվիլիի նստավայրում։ Ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր արդեն գերատեսչական մակարդակում։

Սակայն այս շքերթը մեծապես կապված էր հենց Արարատ Միրոյանի՝ ԱՄՆ կատարած այցի հետ, որը ներկայացվում էր հայ-ամերիկյան հարաբերությունների 30-ամյակի քողի ներքո, սակայն իրականում ուներ անհամեմատ ավելի կարևոր նշանակություն։

Նախ Միրզոյանը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պետքարտուղարության շենքում նրա հետ ստորագրում է ռազմավարական երկխոսության վերաբերյալ փաստաթուղթը, որում առանցքային տեղ է զբաղեցնում հայ-ամերիկյան համագործակցությունը քաղաքացիական միջուկային ծրագրերի իրականացման ոլորտում, ապա արդեն անձնական շփման ժամանակ շոշափվում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցության թեման։ Եվ սա այն իրավիճակում, երբ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ կոչվող ամորֆ կառույցում, դաշնակցում է ՆԱՏՕ-ի կողմից որպես առաջնային սպառնալիք համարվող երկրի՝ ՌԴ-ի հետ և ունի ահագին կախվածություն Մոսկվայից։ Միրզոյանի հագեցած այցը չի սահմանափակվում միայն Բլինքենի հետ հանդիպմամբ։ ՀՀ արտգործնախարարը մասնակցում է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին, որին ընդունվում է համատեղ հայտարարություն։ Վերջինս որպես հիմնական բանախոս մասնակցում է ամերիկյան հեղինակավոր «Atlantic Council» ուղեղային կենտրոնում կազմակերպված կլոր սեղան֊քննարկմանը։ Հանդիպում է նաև ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միտչելի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։

Նման տեսակ հանդիպում ու հագեցած քննարկումներ ՀՀ արտգործնախարարների կողմից նախկինում անգամ տեղ չեն գտել։ Եվ ամփոփելով Միրզոյանի դիվանագիտական լայն թռիչքը հանգում ենք ամենակարևորին․ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ-Հնդկաստան-Վրաստան շփումները չեն գոհացնում ռազմավարական դաշնակցին, քանի որ նման այցերի ժամանակ Հայաստանը ստանում է իրական հնարավորություն ինքնուրույն ու միայնակ շփվել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, հեռացնել միջնորդներին արանքից ու վերջիններիս ուղիղ ասել, թե ինչպես է պատկերացնում Երևանը համագործակցությունն այս բոլոր կենտրոնների հետ։ Նշած պետությունները գրեթե ամբողջությամբ գտնվում է հակառուսական կամ չեզոք քաղաքականության իրականացման տիրույթում։ Հնդկաստանն այսօր դառնում է Չինաստանի տնտեսական հիմնական մրցակիցն աշխարհում, քանի որ գնում է նույն ճանապարհով, ինչ չինացիները՝ իրենց վերելքի մեկնարկին։ Հնդկաստանը նպատակ ունի ԱՄՆ աջակցությամբ իրականություն դարձնել հայտնի տրանսպորտային միջանցքը, որով հնդիկները կկարողանան իրենց արտադրանքը արտահանել մեծ շուկաներ՝ առավելապես ԵՄ։

Այս օղակի մեջ առանցքային նշանակություն ունի նաև Իրանը, որի հետ միջուկային համաձայնագիրը կարող է կնքվել ամենամոտ ապագայում, և որի կնքմանը՝ զարմանալիորեն, դեմ է հենց Մոսկվան, քանի որ այս դեպքում Իրանը կկարողանա փոխարինել համարյա թե էմբարգոյի տակ գտնվող ռուսական նավթն ու գազը՝ ամբողջ ծավալով։ ԱՄՆ-Հնդկաստան տնտեսական համագործակցությունը նպատակ ունի կանխել նաև Չինաստանի աճող հզորությունն ու թուլացնել, ըստ էության, Մոսկվայի միակ տնտեսական խոշոր գործընկերոջը ռազմաքաղաքկան առումով։ Իսկ Հնդկաստանի տնտեսական ակտիվությունը բարձրացնելու համար ԱՄՆ-ն ստիպված է մեղմացնել քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ, օգնել հայերին լուծել վեճերը, ապահովել վրացիների անվտանգության պահանջներն ու ԵՄ-ի հետ համատեղ ներդրումներ անել մեր տարածաշրջանի ենթակառուցվածքների կառուցման մեջ՝ ապահովելով լոգիստիկ անվտանգ հանգույցը Հնդկաստանից-Եվրոպա։ Այս պահին Երևանի, Թեհրանի, Նյու Դելիի, Թբիլիսիի, Բրյուսելի ու Վաշինգտոնի շահերը համընկնում են առավել, քան երբևէ։ Մինչդեռ տարածաշրջանում կա Չինաստան, որը ներկայացված է Ադրբեջանով։ Հենց թշնամական երկրով է անցնում չինական «մեկ գոտի մեկ ճանապարհ» հանգույցի Կասպիական երկրորդ մասը։ Այս երկու նախագծերը մրցակցային դաշտ են մտնում, հետևապես Մոսկվան ևս առանձնակի ցանկություն չունի, որ Հայաստանը ներգրավվի զուտ ամերիկա-հնդկական տնտեսական նախագծի մեջ, քանի որ մեծ է ռիսկը, որ Երևանը դուրս կգա Կրեմլի ազդեցության գոտուց։ Մեր՝ ԱՄՆ-ի ու Հնդկաստանի հետ այս նախագծի իրականացմանը դեմ են բացառապես թուրքերն ու ադրբեջանցիները, այս է պատճառը, որ Բաքվի բռնապետն օր ու գիշեր խոսում է Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին, որն ըստ էության պիտի կտրի ամերիկա-հնդկական մեծ նախագծի ճանապարհը։ Եվ հենց սա է պատճառը, որ Իրանը անթույլատրելի է համարում ամեն տեսակ Սյունիքի նկատմամբ ամեն ոտնձգություն, քանի որ Թեհրանի համար ևս այս նախագիծն ունի կենսական նշանակություն։

Թե այս ամենին գումարենք Հնդկաստանի ու Պակիստանի միջև առկա կոնֆլիկտը և Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան խորը դաշնակցությունը՝ պատկերը դառնում է ակնհայտ։ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը ոչ միայն հայկական պետության վերացումն է այս տարածաշրջանում, այլ պանթուրքիստական մեծ օղակի ձևավորումը՝ ի հակադրություն նոր ստեղծվող Հնդկաստան-ԱՄՆ տնտեսական կոալիցիայի։ Ռուսական կողմն էլ իր հերթին անելու է ամեն բան, որ կա՛մ Հայաստանի միջոցով վերահսկի հնդկական միջանցքն ու իր սեփական լծակները գործադրի հօգուտ Չինաստանի, կա՛մ էլ Հայաստանի տարածքի միջոցով միաժամանակ ազդեցություն սահմանի Ադրբեջանի ու Թուրքիայի, և ոչ պակաս՝ Իրանի նկատմամբ։

ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՕՂԱԿ

Հետևապես, Սյունիքը Հայաստանի ամենաառանցքային աշխարհաքաղաքական միավորն է։ Սյունիքն ունի անգնահատելի նշանակություն և հայտնի հյուսիս-հարավ ճանապարհը ոչնչացնելու է որոշ դաշնակիցների ու թշնամիների գործիքները՝ ճնշման տակ պահել Հայաստանն առհավետ։ Մեն այս պահին ունենք պատմական հնարավորություն դառնալ գործոն՝ դրանով իսկ ապահովել Արցախի ու արցախահայերի անվտանգությունը։ Միայն այս ճանապարհով հայերը կկարողանան խոսել աշխարհի հետ կշիռ ունեցողի դիրքերից։ Սյունիքով որևէ միջանցք պետք է բացառել, անգամ ռուսական՝ այսպես կոչված վերահսկողության պայմաններում։ Այս գործում մեզ աջակից են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Իրանն ու Հնդկաստանը, բայց ոչ բնավ բարի ու պուպուշ նկրտումներով, այլ զուտ աշխարհաքաղաքական ու տնտեսական հաշվարկներով։ Սակայն, եթե Հայաստանն ունի այս հնարավորությունը զուգորդելու մեր պետական շահերը գերտերությունների հետ ու կորցնելու փոխարեն շահել, ապա պետք է գործել, գործել համառ ու չշեղվել այս ճանապարհից։ Այն, ինչի վրա խաղադրույք էր կատարում Մոսկվան՝ այն է Արցախի միջոցով ճնշել Հայերին ամեն իրավիճակում, արդեն լուծել է։ Արցախը, ցանկանանք դա տեսնել, թե ոչ, արդեն միմիայն Ռուսական վերահսկողության ներքո է, իսկ Արցախի մնացյալ հատվածը՝ հանձնված Ադրբեջանին։ Եվ հանձնողը, բնավ, Հայաստանը չի եղել։ Հայաստանն ու հայը կռվել են մինչև վերջ։ Այս հանձման պրոեկտի ճարտարապետին փնտրեք Մոսկվայում։ Ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում