Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,-ասված է հայտարարության մեջ: