Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Ադրբեջանցի գործչի ժեստը սպառնալիք է Վրաստանի հայությանը․ վիրահայերի արձագանքը

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության հայազգի անդամ Արսեն Կարապետյանը դատապարտելով իր ադրբեջանցի կուսակից Ահմեդ Իմամկուլիևի՝ հրապարակայնորեն «Գորշ գայլերի» նշանի ցուցադրումը, այն փոքրոգի քայլ է համարել։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

«Իմանալով Ահմեդին՝ ես, մեղմ ասած, տհաճորեն զարմացած եմ նրա արարքով, երկրորդ՝ չեմ կարծում, որ Չավուշօղլուի վարքագծի վերարտադրումը կամ դա պաշտպանելը կարող է դիվիդենտներ բերել որևէ մեկին, երրորդ՝ որևէ մեկն իրավունք չունի Վրաստանի բազմազգ, հանդուրժող և բազմամշակութային միջավայր դիսբալանս մտցնել։ Ամենակարևորը՝ ապրիլի 24-ին նման արարքն առնվազն կոռեկտ չէ, շատ ցածր է թե՛ Չավուշօղլիի, թե՛ նրան սատարողների կողմից»-«Ալիք մեդիայի» հետ զրույցում մեկնաբանել է կուսակցության անդամ Արսեն Կարապետյանը։

«Այստեղ կարևորը ոչ քաղաքական հանձնառությունն է, ոչ կուսակցական ոգին, ոչ ազգությունը, միայն՝ մարդկային որակները․ հայ ժողովրդի ողբերգությունը ողջ քաղաքակիրթ աշխարհի ցավն է, իսկ իմ ժողովրդի այս ցավի հետ կապված ցանկացած սիմվոլիկան վերածել էժան փիառի կամ ինքնադրսևորման միջոցի, անընդունելի եմ համարում, կապ չունի, թե որ կողմից է» — հավելում է նա։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության Մառնեուլիի շտաբի նախագահ Ահմեդ Իմամկուլիևն ապրիլի 24-ին լուսանկար է հրապարակել՝ ձեռքով ցույց տալով «Գորշ գայլերի» նշանը՝ կից թողնելով «Բարև ընկերներ: Նրանց համար, ովքեր իրենց անհարմար են զգում» գրառումը։ Նա դա արել է այ բանից հետո, երբ Ուրուգվայում հայ ցուցարարներին ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեքենայից քմծիծաղով ցուցադրել է եվրոպական որոշ երկրներում արգելված համարվող նույն խմբավորման ժեստը։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն դատապարտել է ահաբեկչական համարվող ժեստի կիրառման՝ Իմամկլուևի քայլը՝ բողոքի ակցիա կազմակերպելով «Եվրոպական Վրաստանի» գլխավոր գրասենյակի առջև։ ՀԿ-ի երիտասարդական միության վարչության անդամ Վրեժ Հարությունովը «Ալիքի» հետ զրույցում ընդգծեց, որ բարձրաձայնելով քաղաքական գործչի արարքը՝ պահանջում են, որ կուսակցությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի, հրապարակայնորեն պատժի Իմամկուլիևին, ով Վրաստանում «Մեծ Թուրան» է քարոզում։

Հայ համայնքային «Արձագանք» հարթակի ղեկավար Գիորգի Թումասյանը նշում է, որ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցները պետք է արձագանքեն դեպքին։

«Այս ժեստը կարելի է գնահատել որպես բաց սպառնալիք Վրաստանի հայությանը, դա նույնն է ինչ օրինակ հրեաների համար ֆաշիստական ժեստերը»։

Թումասյանը նշեց, որ հարցով դիմել են երկրի կառավարությանը, «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին կից էթնիկ փոքրամասնությունների խորհրդին․

«Մեր քայլերն ուղղված են նման սադրիչ գործողությունների բացառմանը․ նման դեպքերը Վրաստանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ են հրահրում։ Այժմ սպասում ենք այս կառույցների արձագանքին, համապատասխան պատասխան չստանալու դեպքում արդեն կդիմենք այլ մարմինների», — ասում է Թումասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում