Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը կներկայացնի Գեղարքունիքի մարզը ՀՀ վարչապետի գավաթ խճուղավազքի հանրապետական փուլում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի թիմը կներկայացնի Գեղարքունիքի մարզը «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի հանրապետական փուլում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, 2022 թվականի մայիսի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Պարզ լիճ» տանող ճանապարհի 4 կմ. հատվածում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք, որտեղ յուրաքանչյուր մարզ խճուղավազքին պետք է ներկայանա իր լավագույն դպրոցական թիմով: «Լավագույն դպրոցական թիմին ընտրելու նպատակով Ծովակ-Լճավան-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի Ծովակ-Լճավան 4 կիլոմետրանոց հատվածում կազմակերպվեց եւ անցկացվեց մրցումների մարզային փուլը: Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը։ Մրցումները անցկացվում էին թիմային կարգով: Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում՝ 2 աղջիկ եւ 5 տղա: Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 4 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էր:

Մարզային փուլին մասնակցեցին Թթուջուր գյուղի, Մարտունի գյուղի, Սարուխանի N 1, Կարմիրգյուղի N1, Գավառի N 2, Գավառի N 8, Վերին Գետաշենի N 1, Ծակքարի, Վաղաշենի, Փոքր Մասրիկի, Ծովակի, Կարճաղբյուրի, Ակունքի, Մաքենիսի, Լճավանի եւ Ծովագյուղի (հանդես եկավ 2 թիմով) միջնակարգ դպրոցների թիմերը: Ծավալվեց հետաքրքիր եւ համառ պայքար: Բոլոր թիմերը կարողացան ավարտել մրցապայքարը: Մարզային փուլի հաղթող ճանաչվեց Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, որը «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում կներկայացնի ՀՀ Գեղարքունիքի մարզը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում