Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Մոսկվայի պլանը չիրականացվեց․ հայաստանյան գործակալներին հրահանգ կտան ամեն ինչ դադարեցնել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)

Պարոն Առաքելյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իշխանափոխության և Արցախը փրկելու օրակարգով ընդդիմության ակցիաները:

Անկեղծ ասած, ես դա գնահատում եմ իբրև պետական դավաճանություն, քանի որ համոզված եմ, որ այդ, այսպես ասած, ընդդիմադիրները ընդամենը պատվեր են կատարում, որի նախագիծը գծվել է Մոսկվայում, և որը իր հերթին մաս է կազմում էլ ավելի մի մեծ ծրագրի, որտեղ ընդգրկված են այն իրադարձությունները, որոնք այս օրերին տեղի են ունենում Ուկրաինայում: Համոզված եմ՝ այդ ծրագիրը վաղուցվանից էր մշակվում Պուտինի կողմից և 2 ամիս առաջ ռուսական զորամիավորումները մեկնարկեցին այդ ծրագրի ակտիվ փուլը: Բայց ամենից երևում է, որ թե Ուկրաինայում, թե Հայաստանում նախագծված պլանները չիրականացվեցին: Համենայնդեպս, կոնկրետ Հայաստանում, այսպես ասած, ընդդիմադիրների ակցիաները պարզապես դարձել են  որոշ մարդկանց համար գումար հայթայթելու հնարավորություն: Հայաստանում արդեն ոչ մեկի համար գաղտնի չէ նույնիսկ այդ միջոցառումների մասնակցելու վարձաչափը: Ցույցերի կազմակերպիչները մարդկանց են հավաքում Հայաստանի հեռավոր գյուղերից և Արցախից՝ համապատասխան դրույքաչափի մասին, ինչի մասին համացանցում հրապարակված բազմաթիվ փաստեր գոյություն ունեն: Կարծում եմ՝ մեկ կամ երկու շաբաթից կրեմլյան պատվիրատուները կգիտակցեն այն փաստը, որ իրենց մտածածը Հայաստանում անիրագործելի է և իրենց հայաստանյան գործակալներին պարզապես հրահանգ կտան մեն ինչ դադարեցնել:

Օրերս Լևոն ՏերՊետրոսյանն է անդրադարձել ընդդիմության գործողություններին և դատապարտել դրանք: Նա նշել է, որ կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Հայաստանը, հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միևնույն է՝ նրանք հլուհնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Ինչպես եք գնահատում նրա հայտարարությունը:

Ես չեմ գտնվում ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների շարքերում, բայց կարծում եմ, որ տվյալ պարագայում ՀՀ առաջին նախագահն իրավացի է, քանի որ այն, ինչ կատարվեց 2020 թվականին, շուտվանից էր մշակվում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի կողմից: Ով էլ 2 տարի առաջ գտնվեր Հայաստանի իշխանության ղեկին, պատերազմը տեղի էր ունենալու, քանի որ Հայաստանը 25 տարի շարունակ ռազմական տեսակետից թուլացվել է: Սկզբից Ռոբերտ Քոչարյանի կողմից, հետո իր գործը շարունակել է Սերժ Սարգսյանը: Այդ երկու նախագահները, փաստացիորեն արել են ամեն ինչ, որպեսզի թուրք-ադրբեջանական այդ ծրագրերն իրականանան: Ինչ վերաբերում է այն որոշմանը, որը փաթաթվելու է Հայաստանի վզին, ինչպես ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը, այստեղ ես կարող եմ կարծիք հայտնել, որ ամեն ինչ չէ, որ այդպես պարզ, միանշանակ է: Համոզված եմ, որ ճիշտ դիվանագիտական և քաղաքական գործողությունների միջոցով մենք հնարավորություն ունենք նույնիսկ այս դժվարին պայմաններում ստեղծել հնարավորին չափ իհարկե, բայց մեզ համար քիչ թե շատ հարմար հանգուցալուծում՝ պահպանելով մեր քաղաքական դիրքերը և թողնելով հնարավորություններ ապագայի համար: Հարկ է նշել, որ վերջերս տեղի ունեցած Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Հնդկաստանում և ԱՄՆ-ում կարող են այդ տեսակետից շատ խոստումնալից լինել: Մի բան է պարզ և ակնհայտ, որ մեր երկրի ղեկավարությունը պետք է քաղաքական հնարավորություններ ստեղծի այս դժվարին իրականությունից դուրս գալու համար:

Սփյուռքում ի՞նչ արձագանք են գտնում Հայաստանում տեղի ունեցող բողոքի գործողությունները, որքանով կարող են ընդհանրապես Սփյուռքն աջակցել այսպիսի ակցիաներին:

Արևմուտքում գտնվող Սփյուռքը միաժամանակ վատ է դիտարկում այն իրադարձությունները, որոնք հիմա տեղի են ունենում երևանյան փողոցներում: Ես վերջերս շփվել եմ և ԱՄՆ-ում գտնվող Սփյուռքի ներկայացուցիչների հետ, և Ֆրանսիայի հայ համայնքից որոշ մարդկանց հետ, և բոլորը միաձայն քննադատում են, ես նույնիսկ կասեի՝ շատ կոշտ են քննադատում այն մարդկանց, որոնք Երևանի փողոցները փակելով ձև են անում, իբրև թե դրանով Արցախն են պաշտպանում: Բոլորս էլ հասկանում ենք, որ Արցախի իրական պաշտպաններն այսօր գտնվում են սահմանին և Արցախւ ռազմական հենակետերում, այլ ոչ թե լինելով դասալիք, փորձում են փակել Բաղրամյանի պողոտան: Բայց պետք չէ այստեղ մոռանալ, որ բացի արևմտյան Սփյուռքից, մենք ունենք նաև ռուսաստանաբնակ հայություն, որոնք տարիներ շարունակ ենթարկվել ու ենթարկվում են Կրեմլի կողմից կազմակերպված քարոզչությանը: Բնականաբար, այդ մեր հայրենակիցների շարքերում կան բազմաթիվ մարդիկ, որոնք սատարում են, այսպես ասած, հայկական ընդդիմությանը: Եվ այդ սատարումը տեղի է ունենում նաև ֆինանսապես, որոշ մեծահարուստ ռուսաստանաբնակ անձանց կողմից: Բայց, ինչպես նշեցի, բոլոր իրենց ջանքերը ջուրը տանելու է, քանի որ համոզված եմ, որ հայաստանցիները պատրաստ չեն այսօր և հուսով եմ՝ ապագայում ընդունել այն տոտալիտար կարգավիճակը, որն այսօր տիրում է Ռուսաստանում: Համոզված եմ՝ մենք բոլորս միասին անպայման կհաղթահարենք այս ծանր ժամանակները և գուցե ոչ այսօր, բայց ապագայում անպայման հաղթանակով դուրս կգանք: Իսկ այս վարձկան թափթփուկներին արդեն ժամանակն է Երևանի փողոցներից մաքրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում