Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Որքան է ազդել ռուսների մեծ հոսքը տուրիստական գների վրա   

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մեծացել է Հայաստան ռուսների հոսքը։ Թեև բնակարանների վարձավճարներն աննախադեպ բարձրացան, սակայն ընդհանուր առմամբ տուրիզմի հետ կապված թանկացումներ չկան։ Մայիսին  Հայաստանը ռուսների ամենանախընտրած ուղղություններից է։ Ոլորտի պատասխանատուները նշում են, որ Հայաստանում հանգիստը չի թանկացել։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ռուսների հոսքը մայիսին արդեն այդքան չի ավելանա. «Այն մեծ հոսքն արդեն չկա: Սա գների վրա  առանձնապես չի ազդել, հյուրանոցների գները չեն բարձրացել, մնացած ծառայությունների գները չեն բարձրացել: Միայն խոսվում է բնակարանների վարձավճարների բարձրացման մասին: Այո, դա կա, բայց չի հասել հազար և ավելի դոլարի, ինչպես նշվում է:

Այդքան բարձր վարձավճարները օրավարձով բնակարանների դեպքում է, եթե ամսականով ենք հաշվարկում: Նախքան ուկրաինական ճգնաժամը օրավարձով բնակարանները, որոնք տրամադրվում էին զբոսաշրջիկներին, դրանց միջին գինը եղել է օրական 15-20 հազար, որոնք ունեցել են քիչ թե շատ լավ, միջին շքեղության հարմարություններ: Եթե դա ամսվա վերածենք, գալիս է հազար դոլար: Պարզապես, այն ժամանակ այդ բիզնեսով զբաղվողները երկարաժամկետ վերցնում էին բնակարաններն ավելի էժան և տրամադրում էին: Օրինակ, վերցնում էին երկարաժամկետ ամսական 500 դոլարով և օրավարձով տալիս էին հազար դոլարով: Այստեղ իրենք ունեին ռիսկ, որ ամբողջ ամսվա ընթացքում կարող են մշտական զբաղվածություն չապահովել: Հիմա, քանի որ եկել են մարդիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, միանգամից երկարաժամկետ էին վարձում, բայց արդեն հազար դոլարով: Մեզ համար էլ արտասովոր է, որ ասում են՝ հազար դոլար է վարձը կամ ավելի: Այո, մի քիչ գուցե թանկացել է, բայց ոչ շատ»,-ասաց նա:

Ապրեսյանը պնդեց, որ Հայաստանում հանգիստը չի թանկացել նաև ի պատիվ մասնավոր հատվածի. «Նրանք այս ամենին ըմբռնումով են մոտեցել, չեն օգտվել առիթից բացասական իմաստով, արհեստական գնային բարձրացումներ չեն արել: Եկողներն իրենց շատ լավ են զգում, ընդունված են զգում, հոգ են Հայաստանում մատուցվող ծառայություններից: Նաև շատ զգացված են ընդունելությունից: Սա շատ կարևոր հանգամանք է: Ամենամեծ հոսքը եղավ մարտի սկզբին, եկան ամենապասիվ սեզոնին, և դա որոշակի ակտիվության, եկամուտների հարց լուծեց: Կլասիկ առումով, թե վիճակագրական, թե բովանդակային առումներով, դա զբոսաշրջությանը լրիվ նման է և մենք հանգիստ  կարող ենք նրանց բոլորին համարել զբոսաշրջիկներ, բայց նրանք չեն եկել իրենց համար պլանավորված հանգստի նպատակով: Իրենց եկել են ստիպված, բայց բոլոր դեպքերում դա իր դրական ազդեցություն ունենում է մեր տնտեսության ու բյուջեի վրա:

Ամենակարևորն այն է, որ այս անկայուն տարածաշրջանում, հետկովիդյան շրջանում այնուամենայնիվ այստեղ անվտանգ է, զբոսաշրջիկներն իրենց անվտանգ, ապահով  ու հանգիստ են զգում»,-ընդգծեց Մեխակ Ապրեսյանը:

Նա նկատեց, որ սովորաբար Սուրբ Զատիկի տոնից սկսած միշտ տուրիստական ակտիվ սեզոն է եղել, բայց մենք դեռ այդ ակտիվությունը չենք տեսնում. «Դա պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ, պատերազմյան իրավիճակով, նաև ներքաղաքական անկայունությամբ: Այսօր երբ արդեն փողոցներ են փակվում, մարդիկ չեն կարողանում տաքսիով մի տեղից մյուսը գնալ: Տուրիստի համար սա զսպող գործոն է»,-հայտարարեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում