Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

«5+6»՝ պարզ թվաբանություն և բարդ իրադրություն. ինչ արդյունք կլինի Երևանի ու Բաքվի մոտ

Ադրբեջանի ու Հայաստանի առաջարկները՝ «5+6» կետերը պետք է միացնել իրար ու սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունը, Երևանում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը մայիսի 2-ին Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևին, իսկ մինչ այդ և դրանից հետո աշխատանքային այցով եղել է մի շարք երկրներում՝ Լեհաստան, Մեծ Բրիտանիա, Վրաստան: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական քննարկումները շարունակվում են, ու թեև չկա ընդհանուր հայտարարար թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության մեկնարկի, թե սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման շուրջ, բայց աշխատանքը շարունակում են: Նրա խոսքով, Ադրբեջանի հայտնի 5 կետերին ի պատասխան Երևանը ավելացրել է իր 6 կետերը, որոնց վերաբերյալ անհամաձայնություն Բաքուն գոնե առայժմ չի հայտնել:

Ինչպես հայտնի է, Երևանը հայտարարել է, որ ադրբեջանական 5 կետերը ընդունելի են, բայց կիսատ, քանի որ չի կարող խաղաղության բանակցություն լինել առանց արցախյան հարցի կարգավորման, առանց արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի լուծման: Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանական հայտնի ելույթում, Հայաստանը փորձում է կիրառել կարգավիճակի հարցի դիտարկման նոր բանաձև, ըստ որի՝ կարգավիճակի հարցը պետք է դիտարկել արցախցիների իրավունքների և անվտանգության հարցի քննարկումների համատեքստում: Այլ կերպ ասած, ստացվում է հետևյալը՝ ինչ է պետք արցախահայությանը իրավական և ֆիզիկական առումով անվտանգ և պաշտպանված լինելու համար, և ըստ այդ անհրաժեշտության էլ գնահատվի կարգավիճակի հարցը: Երևանի դիրքորոշան առանցքում ակնհայտորեն կառուցողականության խնդիրն է: Այսինքն, Հայաստանը փաստացի արտահայտում է կարգավիճակի հարցը քննարկելի դարձնելու պատրաստակամություն, բայց ըստ էության պայմանով, որ անխուսափելի պետք է լինի արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի քննարկումը:

Երբ այդ առումով «վերանում» ենք խնդրի ներքաղաքական շահարկումներից, ապա հիմքում ըստ էության բանակցային միջավայրի ձևավորմանը նպաստելու ուղղությամբ առավելագույնն անելու Հայաստանի մոտեցումն է, հաշվի առնելով թերևս նաև այն, որ այդ միջավայրի առավել որոշակիացումը բախվում է աշխարհաքաղաքական դերակատարների դիրքորոշումների և ռազմավարությունների էական տարբերություններից բխող բարդությանը: Այդ պայմաններում Երևանի առաջ մի կողմից խնդիր է առավելագույնն անել բանակցային գործընթացի մեկնարկ ունենալու համար, երբ այդ մեկնարկն ինքնին արդեն իսկ կսահմանի որոշակի խաղի կանոններ և կառավարելիության հեռանկար՝ իհարկե ամենևին ոչ բացարձակ երաշխիքներով, մյուս կողմից մեկնարկային պայմանները կլինեն այնքան ճկուն, որ թույլ կտան ձևավորել մեկնարկի հարցում ընդհանուր կայուն շահագրգռություն՝ թե հակամարտության անմիջական կողմերի, և շահառու ուժային կենտրոնների միջև՝ էապես տարբեր պատկերացումների և ռազմավարությունների պայմաններում:  Այդ իմաստով, աշխատանքային չափազանց բարդ, նեղ և անկայուն միջավայր է, որում իհարկե բավականին նկատելի է Հայաստանի դիվանագիտական աշխուժությունը, և հարցն այն է, թե երբ և միջանկյալ ինչ արդյունքով տեսանելի կլինի դրա որևէ արդյունք, թեև պետք է նկատել, որ առկա գործընթացն ինքնին արդյունքի «տարատեսակ» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում