Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե չի տեսել, որ Ադրբեջանը հրապարակավ մերժի Հայաստանի 6-կետանոց առաջարկը։ Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել է, թե մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:Գրիգորյանը նշել է՝ ընդդիմության այն պնդումները, թե վտանգ կա անկլավները Ադրբեջանին հանձնելու մասով, անհիմն են և աղերս չունեն իրականության հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ:
Նրա խոսքով` ռազմավարական առումով անկլավները միջպետական նշանակություն ունեն. «Մինսկի խմբի համանախագահները անկլավների հարցում ունեն կոնսենսուս»
Բաքվի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին խաղաղության պայմանագրի ստորագրման մասին խոսելն ադրբեջանագետն անիմաստ է համարում: