Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցը կարող է լուծվել այս ամսվա ընթացքում: Ֆինլանդիայի վարչապետն այս մասին հայտարարել է ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցում:
«Այդ մասին որոշումը կկայացվի այս ամիս։ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կընդունվի մոտ ժամանակներս»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետը ։
Ավելի վաղ, Ֆինլանդիան եւ Շվեդիան խոսել են Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին երկարամյա չեզոքությունից հրաժարվելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: