Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Փարիզ քաղաքի նոտար Վալերի Եսանուն, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Ֆրանսիայի Բոլյո սյուր Մեր համայնքի նոտար Քրիստինա Ատանասովային, ինչպես նաև նույն կառույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների պատասխանատու Լարիսա Ալբերտինիին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում Սիրվարդ Գևորգյանը խոսել է նոտարական համակարգի շարունակական բարեփոխումների մասին։ Նա նշել է, որ նոտարական համակարգի բարեփոխումները մշտապես եղել են արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և այս համատեքստում իրականացվել են մի շարք առանցքային նշանակություն ունեցող փոփոխություններ, որոնք ոչ միայն հնարավորություն են տվել մեծացնելու նոտարական գործողությունների շրջանակը, այլև կարևոր դեր են խաղացել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման գործում։

«Տևական ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը պարտադիր դատական կարգով հաստատելու պահանջն առաջացնում էր արդարացված դժգոհություն քաղաքացիների մոտ, քանի որ ժամանակատար և ծախսատար էր, մինչդեռ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ ապահովել ծառայությունների առավել արագ մատուցումը՝ նոտարներին առանձին տեսակի իրավաբանական փաստերի հաստատման լիազորություն տրամադրելով՝ պահպանելով դատարանի կողմից նշված վարույթների իրականացումը, եթե անձն սպառել է նաև նոտարական կարգով իրավաբանական փաստի հաստատման հնարավորությունը», – իր խոսքում նշել է Սիրվարդ Գևորգյանը։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտի վերականգնմանը, որը գործում էր դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում։

«Ֆրանսիայի մեր գործընկերները, որպես Հայաստանում իրականցված կարևոր բարեփոխում, առանձնացրել են նաև էլեկտրոնային նոտարիատի համակարգի ստեղծումը՝ առանձնակի գնահատանքով նշելով Նախարարության և Նոտարական պալատի սերտ աշխատանքային կապն ու հարաբերությունների բարձր արդյունավետությունը։

Սիրվարդ Գևորգյանը հավելել է նաև, որ Հայաստանում արդեն իսկ գործում են լիազորագրերի, ժառանգությունների գործերի էլեկտրոնային շտեմարանները, ներդրվել է էլեկտրոնային եղանակով կնքված գործարքները նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացնելու հնարավորությունը, ինչը նպատակ ունի բացառելու թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, բարձրացնելու գործարքների անվտանգությունը և ապահովելու սպասարկման բարձր որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նոտարիատի բնագավառում Ֆրանսիայում իրականացված բարեփուխումները ևս դարձնել խորն ուսումնասիրության առարկա և ապահովել արդյունավետ ու շարունակական համագործակցություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում