ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այնքան կարևոր չի համարում կառավարման համակարգը, որքան իշխանության թևերի միջև բալանսը․ «Կառավարման մոդելը աբստրակցիա է: Կառավարման մոդելը բոլոր հարցերի պատասխանը չէ, այն պետք է ադապտացվի երկրին: Մենք ուզում ենք ունենալ ապրող, գործող Սահմանադրություն»:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործողություններին, Վարդանյանը նշեց․ «Այս ընդդիմությունը ընդդիմություն չէ, քաղաքական գործընթացներին չի մասնակցել, որովհետև չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին և իր գործառույթը չի կատարել :Սա 5-րդ շարասյան գործելաոճ է․ 9 ամսվա մեջ ի՞նչ տեղի ունեցավ, եղանակները տաքացա՞ն»: Պատգամավորը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվել և չի էլ քննարկվելու: