Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այսօր տեղի ունեցավ նոր տրանսպորտային համակարգի ներդմանն ուղված ևս մեկ քայլ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետը՝ Հրաչյա Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Հարգելի երևանցիներ, Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տեղի ունեցավ նոր տրանսպորտային համակարգի ներդմանն ուղված ևս մեկ քայլ՝ ստորագրվեց պայմանգիր, որով Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ։ Համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարաման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ -ապրիլ ամիսներ։ Նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացվել են և շուտով ևս կմնեկնարկեն մի շարք գործնական քայլեր։ Հաստատվել է նոր տրանսպորտային համակարգի երթուղային ցանցը: Ձեռք է բերվել նոր 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ: Մոտ օրերս կհայտարարվի մրցույթ ևս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար:

Մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նոր ավտոբուսներում ուղեվարձի վճարման համար տեղադրվել են մետաղադրամը ընդունող սարքեր (այս տարի նախատեսվում է համայնքի ենթակայության տակ գտնվող բոլոր տրանսպորտային միջոցներում տեղադրել վերոնշյալ սարքերը): 2022թ․ ընթացքում նախատեսվում է երթուղիներից որոշներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումը ավարտել 2023թ․-ին։ Վարորդները պլանային աշխատավարձից անցում են կատարել կայուն աշխատավարձի. ամսական աշխատավարձը կախված տրանսպորտային միջոցի մեծությունից կազմում է 250 կամ 350 հազար դրամ։ Այս տարի առաջին անգամ վարորդներին տրամադրվել է առողջապահական ապահովագրության փաթեթից օգտվելու հնարավորություն։ Կառավարության աջակցությամբ մոտ ամիսներին կմնեկնարկեն ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։

Կառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել մասնավոր օպերատորներին և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և վարորդների աշխատանքը վերահսկելու համար պատվիրվել է հանրային տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ կենտրոնի փաստացի շահագործումը նախատեսված է մինչև տարեվերջ։ Երթևեկության ճիշտ կազմակերպման համար համայնքի կողմից ձեռք է բերվել երթևեկության մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթ:

Ստեղծվել են երթևեկության կազմակերպման էլեկտրոնային սխեմաներ: Երևանում մեկնարկել է 252 խաչմերուկներում խելացի լուսացույցերի նախագծային փաստաթղթերի մրցույթի հրապարակաման համար նախապատրաստական աշխատանքներ: Հայտարարվել է մրցույթ 10 նոր ժամանակակից կանգառասրահների ձեռքբերման համար, որը հիմք կհանդիսանա հետագայում բոլոր կանգառասրահների փոխարինման համար։

Երթևեկության անվտանգությունը ապահովելու համար որոշ հետիոտնային անցումներ լուսավորվել են հատուկ լուսավորությամբ, խաչմերուկներում տեղադրվել են արգելապատնեշներ՝ չթույլատրված վայրերով քաղաքացիների երթևեկությունը սահմանափակելու համար: Մինչ տարեվերջ արդեն տեղադրվա կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց: Մետրոպոլիտենում մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նախատեսվում է ունենալ անկանխիկ վճարման հնարավորություն։ Մետրոպոլիտենում կապիտալ ծախսերի համար կառավարության կողմից կհատկացվի 500-1000 մլն դրամ։ Ավտոբուսների ժամանակակից լվացման կայանի ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ: Նախատեսվում է հայտարարել մրցույթ 15 հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուսների ձեռքբերման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում