ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին որոշումը կարող է կայացվել շատ մոտ ապագայում։ Այս մասին Ճապոնիա կատարած այցի նախօրեին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։
Բացի այդ՝ Ֆինլանդիան պաշտպանում է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ էմբարգո սահմանել ռուսական նավթի մատակարարումների վրա, և կպահանջի, որ Եվրամիությանը նույնպես պատժամիջոցներ կիրառի ռուսական հանքանյութերի ու էներգակիրների նկատմամբ։ «Մենք պետք է դադարեցնենք էներգառեսուրսների գնումը Ռուսաստանից, որպեսզի կասեցնենք Ուկրաինայում հակամարտության զարգացումը»,- հավելել է Մարինը։