Կապիտուլյացիայի մենեջմենթ է․ տարբեր խմբեր իրար մեղադրում են, որ այն վատ է իրականացվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Քաղաքագետը վստահ է՝ այս ընդդիմությունը չի հրաժարվելու Փաշինյանի ստանձնած պարտավորություններից․ «Ոչ խորհրդարանական ընդդիմությունը, ոչ իշխանությունը չեն ասում նոյեմբերի 9-ը կատաստրոֆա էր:Եթե իշխանության համակիրներին համարում ես թշնամի, դա արդեն քաղաքացիական պատերազմի մտածելակերպ է:Այս մարդիկ սովոր են, երբ մահակը իրենց ձեռքում է՝ բոլորը պետք է խելոք նստած լինեն»:
Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմության կիզակետը անցել է, եթե նույնիսկ մյուս ցույցին մի փոքր շատ մարդ հավաքվի: