Friday, 12 04 2024
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ
Կոբախիձեն այսօր կհանդիպի Շոլցին
«Մա՞յքլն» էր զանգում, իսկ «Մայլքն» այսօր զանգու՞մ է
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով
«Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ». ԱԱԾ
Քննարկել են Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները
Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման
Ավանեսյանը` պետպատվերում հավանական չարաշահումների մասին
Ո՞վ ասաց՝ մենք գոհ ենք ՌԴ վարքագծից, բայց լուծումը մուննաթ գա՞լն է
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
14:15
ԱՄՆ-ն, Ֆիլիպինները և Ճապոնիան բանակցել են միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. ձերբակալման օրը որդին նռնակի պայթեցմամբ ինքնասպան է եղել
«ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրով կկարգավորվեն դրամահավաքի ոլորտի խնդիրները
ՌԴ բյուջեի եկամուտները ավելացել են 50%-ով

Կանզասից Հայաստան. պաշտպանական արդիականացման կարևոր ռեսուրս

Անցնող շաբաթ Հայաստան էր ժամանել Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունը, գվարդիայի հրամանատար  գեներալ-մայյոր Դեյվիդ Վեհյշերի հրամանատարությամբ: Այդ իրադարձությունը գործականում մնաց աննկատ՝ թե ներքաղաքական թոհուբոհի, թե նաև արտաքին քաղաքական բավականին բուռն զարգացումների համատեքստում, որոնց թվում էր նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը ԱՄՆ և հանդիպումը պետքարտուղար Բլինքենի և այլ պաշտոնյաների հետ՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի շրջանակում: Միևնույն ժամանակ, հենց հայ-ամերիկյան ռազմաարական երկխոսության տրամաբանության համատեքստում Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի գլխավորած պատվիրակության այցը՝ արտգործնախարարի ամերիկյան այցին զուգահեռ, էական նշանակություն ունեցող զարգացումներից մեկն է, որպես հայ-ամերիկյան փոխհարաբերության գործնական տիրույթի օրինակ:

Պետք է նկատել նաև, որ Կանզասի ազգային գվարդիայի հետ գործակցությունը ունի գրեթե  երկու տասնամյակի պատմություն: Պաշտպանական ոլորտում Հայաստանի ԶՈՒ և Կանզասի Ազգային գվարդիայի գործակցությունը սկսվել է դեռևս 2003 թվականից: Այդ իմաստով, ներկայումս խնդիրը գործակցությունը խորացնելն ու դրա արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելն է, ինչը կարևորագույն նշանակություն ունի հատկապես այժմ, երբ ցավագին ու դաժան պատերազմից հետո Հայաստանի ԶՈՒ և պաշտպանական համակարգը ընդհանրապես կանգնած է արդիականացաման և ռեֆորմացիայի հրամայականի առաջ: Իսկ այդ համատեքստում համաշխարհային փորձը դառնում է կարևորագույն ռեսուրս, որի շարքում թերևս անկասկած մեծ հնարավորություն է Կանզասի գվարդիայի հետ ունեցած մոտ երկու տասնամյակի գործընկերությունը:

Գվարդիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում հանդիպումներ ունեցել է ոչ միայն պաշտոնական ոլորտում, այլ նաև արտակարգ իրավիճակների, ՊԵԿ համակարգերի պաշտոնյաների հետ: Գվարդիայի պատվիրակությունը՝ գեներալ-մայորի գլխավորությամբ, եղել է նաև Հայաստանի ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որը ի դեպ ստեղծվել է նաև ԱՄՆ աջակցությամբ: Սա հատուկ նշանակության և դիտարկման հարց է, այն իմաստով, որ Հայաստանի պաշտպանական համակարգի արդիականացման և ռեֆորմացիայի հարցը ամենևին չի ենթադրում լոկ սպառազինական և զինուժի կառուցվածքային շրջանակ: Ի վերջո, արդիական, կենսունակ, միջազգային անընդհատ աճող մարտահրավերների հետ իր արձագանքման կարողությունների կայուն աճ ունեցող պաշտպանական համակարգի համար հույժ կարևոր են նաև այլ բաղադրիչների արդիականացման ուղղությամբ աշխատանքները, և այդ թվում նաև ոլորտի հետազոտական, վերլուծական կարողությունների արդիականացումը, ակադեմիական ներուժի արդիականացումը: Ավելին, հենց այդ սեգմենտի արդիականացումն է, որ ունի բազային նշանակություն՝ անընդհատ աճող կարողություններով պաշտպանական համակարգ ձևավորելու համար: Այդ տեսանկյունից, Կանզասի Ազգային գվարդիայի հետ գործակցության ավելի քան երկու տասնամյակի մեխանիզմի արդյունավետության բարձրացումը կարող է լինել Հայաստանի զինված ուժերի, պաշտպանական համակարգի արդիականացման ընդհուպ բազային նշանակության աշխատանքի համար կարևորագույն միջոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում